Թունիսում Բելառուսից ժամանած առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո: Այդ մասին հաղորդել է TourDom.ru.-ն:
«Երեկ սկսվեց մահմեդական օրացույցով նոր տարին, և զբոսաշրջիկների ժամանումն իսկական ամանորյա նվեր է:
Մենք բոլորս այնպես էինք սպասում այդ օրվան, հավատում էինք, որ 2020 թվականի ամառային սեզոնը կլինի, և ահա այն մեկնարկեց»,-պատմել է ՌԴ-ում, ԱՊՀ-ում և Եվրոպայում տուրիստական ընկերությունների միջազգային խմբի գլխավոր ներկայացուցիչ Ալլա Ֆիլիմոնովան:
Նրա խոսքով՝ ինքնաթիռը, որը ժամանել է առավոտյան, լեփ-լեցուն էր, և մեզ մոտ ժամանել են 190 հյուրեր:
Նա պարզաբանել է, որ Էնֆիդու և Մոնաստիր չվերթները կկատարվեն Բելառուսի մի քանի քաղաքներից: Այդ երկրի բնակիչներին օգոստոսի 15-ից ժամանելու համար հարկավոր չեն նույնիսկ ՊՇՌ-թեստերը (պոլիմերազային շղթայական ռեակցիա):









































