Friday, 19 06 2026
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

Արթուր Ասոյանը ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին

Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ասոյանը  ողջունելով ներկաներին՝  նախ ներկայացրել է Հայաստանում տեսչական մարմինների ստեղծման պատմությունը և նշել է, որ նախարարություններին ենթակա տեսչությունների առանձնացումն ու կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ստեղծման նպատակն է եղել քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատումը:

Անդրադառնալով ընթացիկ տարում տեսչական մարմինների կողմից իրականացված աշխատանքներին՝  Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ պլանային ստուգումների գործընթացը որոշակի դանդաղել է՝ պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ և համավարակի դեմ տարվող տեսչական վերահսկողական աշխատանքներով:

Ժիրայր Միրզոյանը իր հերթին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում իրականացվող ոլորտային աշխատանքների մանրամասները, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառային տնտեսություններին առնչվող հարցերին: Գնել Հասրաթյանը և Վահե Ջիլավյանը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները և հետագա անելիքները՝ քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապօրինի անտառահատման դեմ տարվող աշխատանքներում նոր գործուն մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Ժիրայր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար՝ Արթուր Ասոյանին հրավիրելով Արցախի Հանրապետություն:

Ընդունելով հրավերը՝ Ասոյանը նշել է, որ ՀՀ  կառավարությունը պատրաստ է տեսչական մարմինների ոլորտում առկա փորձը փոխանցել Արցախի գործընկերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում