Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Սրիկաների վերջին հանգրվանը

Սերժ Սարգսյանի ասուլիսն ի մի բերելով՝ այսօրվա պես հիշեցի 2016թ․Ապրիլյան քառօրյայից մի քանի օր անց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե հասարակությունը պետք է պահանջներ ներկայացնի այն մարդկանց, որոնք հարստացել են անօրինական ճանապարհով: Աբրահամյանը միաժամանակ հայտարարեց, որ հորդորում է այդ ճանապարհով տարբեր խավերի մեջ պառակտում չմտցնել:

Ահա այն, ինչ հուզում և մտահոգում էր Հայաստանի նախկին իշխանությանը՝ տեղի չունենա ներիշխանական հանգստության խանգարում: Պառակտումը հենց դա է, այսինքն՝ այն, երբ իշխանական մի որևէ շերտ տագնապում է, որ մեկ այլ շերտ կարող է իրեն զոհաբերել քաղաքական նկատառումներից ելնելով: Քառօրյա պատերազմից հետո հասարակությունը բավական սուր հարցադրումներ է անում կառավարությանը՝ մի շարք մարդկանց ճոխ ապրելակերպի, հարստության և միաժամանակ բանակի սպառազինության և զինվորականների սոցիալական խնդիրների հետ կապված: Պատերազմը եղել է այն լակմուսի թուղթը, որի վրա հայ զինվորների արյամբ է գրվել առկա ահռելի տարբերությունը, և արյունը թանաք չէ, որ հնարավոր լինի մաքրել ու խուսափել պատասխանից:

Այդ պատճառով իշխող համակարգի ներսում առաջացել էին բավականին շոշափելի տագնապներ, և Հովիկ Աբրահամյանի խոսքը մի կողմից այդ տագնապի արտահայտումն էր՝ նա մտահոգվում էր ներքին պառակտումից, մյուս կողմից էլ՝ որոշակի երաշխիքներ էր պարունակում համակարգին, որ չմտահոգվեն, թե կարող են լինել զոհաբերություններ: Ահա, թե Քառօրյա պատերազմից հետո ինչով էր ապրում Հայաստանի իշխանությունը: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի խնդիրը, և ընդհանրապես իշխանության որևէ ներկայացուցչի խնդիրը Հայաստանի հասարակությանն ուղղություն ցույց տալը չէր, թե ում մեղադրեն, թիրախավորեն, իսկ ում՝ ոչ:

Իհարկե, պետք է մեղադրանքի հասցեատեր, թիրախ լինեին նրանք, ովքեր հարստացել են ապօրինաբար՝ մսխելով հասարակական և պետական ռեսուրսները: Սա իմանալու համար, ինչպես ասում են, մեծ խելք պետք չէ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, թղթերով ամեն ինչ կարգին է: Այսինքն՝ Հայաստանում, ինչպես ամեն մի ամբողջատիրական համակարգում, ավելի խոցելի էին իրականում սեփական աշխատանքով, օրինական ճանապարհով ունեցվածք և դիրք ապահոված անձինք, քան նրանք, ովքեր գողանում էին, որովհետև ամենասկզբից գողացված էր իշխանությունը, այն հակասահմանադրական էր, ձևավորվել էր արտաօրենսդրական ճանապարհով: Դրա համար էր ստացվել, որ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց իրականությունը, մեղմ ասած՝ վտանգավոր:

Թղթով Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ՝ վարչապետը, բայց իրական գործում այդ մարդկանց, ինչպես նաև շատ ու շատ այլ պետական մեծ ու փոքր պաշտոնյաների քայլերը որևէ աղերս չունեին Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահերի, անվտանգության հետ: Քառօրյա պատերազմը հենց դրա վկայությունն էր: Դրանից հետո քաղաքացիները իշխանության ներկայացուցիչներից ոչ թե սպասում էին խորհրդատվություններ անմեղության կանխավարկածի վերաբերյալ, այլ ապօրինաբար հարստացածների վերաբերյալ փաստական տեղեկություններ, բացահայտումներ: Այդ ամենն անելու իրավասությունը իշխանությանն էր, ոչ թե հասարակությանը: Ավելին՝ հասարակությունները հենց դրա համար են իշխանություն ձևավորում, որպեսզի ոչ թե խորհուրդներ ստանան չարի և բարու վերաբերյալ, այլ որպեսզի այդ իշխանությունները կատարեն կոնկրետ հանրային պատվեր երկրում օրինականություն հաստատելու ուղղությամբ:

Բայց պարզ է, որ այդ պատվերը կարող է կատարել միայն օրինական իշխանությունը: Եվ այստեղ արդեն շատ հստակ է դառնում օրինականության և անօրինականության սահմանը: Ասել կուզի՝ Հովիկ Աբրահամյանն իր իսկ ձևակերպումով քաշում էր գիծը, թե որտեղ է օրինականությունը, իսկ որտեղ՝ ապօրինությունը: Քաշում էր գիծն ու փաստացի պաշտպանության տակ առնում բոլոր նրանց, ովքեր հայտնվել էին հասարակական պահանջների ճնշման տակ: Որովհետև օրինական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հասարակության առաջ ստանձնում էր հստակ պատասխանատվություն և կա՛մ հայտարարում էր, որ Հայաստանում ապօրինաբար հարստացածներ չկան, կա՛մ էլ հայտարարում, որ ձեռնամուխ են եղել այդ մարդկանց հայտնաբերելուն և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:

Իսկ Հովիկ Աբրահամյանի ներկայացրածը ոչ այլ ինչ էր, քան պաշտպանական հայտ բոլոր նրանց, ովքեր կմտահոգվեն հանրային հարցադրումներից: Միաժամանակ, դրանով իսկ Աբրահամյանն, իհարկե, ինքն էլ ակնկալում էր նրանց կոլեկտիվ պաշտպանությունը: Որովհետև, որքան էլ վարպետորեն մանիպուլացվի թղթերի և իրականության միջակայքը, միևնույն է՝ հնարավոր չէր լղոզել երևանյան համայնապատկերը և ջնջել մարդկանց մոտ առկա հարցը՝ նույնիսկ եթե օրենքն է, ապա այդ ի՞նչ օրենք էր, որը պետական պաշտոնյային հնարավորություն է տալիս ապրել շեյխական կյանքով, իսկ քաղաքացուն՝ կռիվ տալ կյանքի համար՝ բառի բուն իմաստով: Եվ ինչո՞ւ իշխանության բացարձակ մեծամասնություն տնօրինող այդ մարդիկ ոչինչ չէին անում այդ օրենքը փոխելու համար:

Սերժ Սարգսյանը, նրան պաշտպանող և նրա անունով երդվողները որևէ բացատրություն ունե՞ն այս բոլորի մասին։ Սա հռետորական հարց է, մի փորձեք պատասխան մտածել, ամեն ինչ պարզ է։ Պարզապես լռեք, ուղղակի սսկվեք, և վերջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում