ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Կամալա Հարիսը բացատրել է, թե ինչու է երկրում բարձր կորոնավիրուսից մահացությունը աֆրոամերիկացիների և լատինաամերիկացիների շրջանում:
Նրա խոսքով, ազգային փոքրամասնությունների շրջանում COVID-19-ից բարձր մահացությունը կապված է Միացյալ Նահանգներում կառուցվածքային ռասիզմի խնդրի հետ: Հարիսը նշել է, որ վիրուսը բոլորի վրա հավասարապես չի ազդում: «Սևամորթները, լատինաամերիկացիները և տեղաբնիկներն անհամաչափորեն ավելի հաճախ են վարակվում և մահանում»,- բացատրել է նա:
Ըստ Հարիսի, դա պատահականություն չէ: Քաղաքական գործիչը նշել է, որ ռասիզմն արտահայտվում է կրթության, առողջապահության, այդ թվում`վերարտադրողական և մայրական առողջության, բնակարանային, զբաղվածության ապահովման և տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև «ոստիկանության և մեր քրեական արդարադատության ավելի լայն համակարգի կողմից չափից ավելի ուժի կիրառման» անհավասարության տեսքով:
Հարիսը նշել է, որ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը կմիավորի երկիրը, որպեսզի «վերջ տա այս համավարակին»:










































