Saturday, 06 06 2026
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան

Քանդված չեմպիոնը. «Արմենիան» առանց հայերի ցավալի ապտակ ստացավ…

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։ Որակավորման երկրորդ փուլում երեկ մեր թիմը 0։1 հաշվով զիջեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0, իսկ լրացուցիչ ժամանակում հյուրերին հաջողվեց խփել հաղթական գնդակը։

Ասել, որ «Օմոնիան» երևանյան թիմից ավելի լավ էր խաղում, բոլորովին ճիշտ չի լինի։ Վտանգավոր պահերով «Արարատ-Արմենիան» նույնիսկ գերազանցեց մրցակցին, բայց… Տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար։ 2019/2020 թվականի ՀՀ առաջնությունից հետո «Արարատ-Արմենիան» ցուցադրեց այն ֆուտբոլը, որը ցուցադրել էր վերջին մի քանի հանդիպումներում։ Մասնավորապես, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հեռանալուց հետո Հայաստանի չեմպիոնը խաղում է անատամ և միանգամայն թույլ ֆուտբոլ։ Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 3 հանդիպում։ Սուպերգավաթի մրցավեճում ՀՀ չեմպիոնը 2։1 հաշվով զիջել էր «Նոային», այնուհետև ՀՀ 2020/2021թթ. առաջնության առաջին տուրում ոչ-ոքի՝ 0։0 խաղացել «Ալաշկերտի» հետ։ Ի դեպ, Կամպանիայի գլխավորությամբ միակ գոլը «Արարատ-Արմենիան» խփել էր «Նոայի» պաշտպանի կոպիտ սխալի արդյունքում։

Այո, չերկարաձգելով պայմանագիրը Վարդան Մինասյանի հետ՝ «Արարատ-Արմենիայի» ղեկավարությունը քանդել է թիմը։ Քանդել է Չեմպիոնների լիգայի խաղարկության շեմին։ Ոմանց թվում է, թե Հայաստանում թիմ պահելով ազգանվեր գործ են անում՝ մեծ լավություն անելով նաև երկրպագուներին։ Ոմանք չեն գիտակցում, որ իրենց պահած թիմը միջազգային մրցաշարերում այնուամենայնիվ ներկայացնում է մեր երկիրը։ Ոմանց համար անձնական ամբիցիաները ավելի բարձր են երկրի պատվից։ Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք էր կատարել «Արարատ-Արմենիայում»։ Հայաստանցի լավագույն մասնագետներից մեկը այնուամենայնիվ փորձում էր «Արարատ-Արմենիային» հայկական երանգներ հաղորդել՝ տեղ տալով նաև տեղացի կադրերին։

Իսկ ինչ «Արարատ-Արմենիա» տեսանք երեկ։ Իսպանական «իքիբիր» թիմեր մարզած գլխավոր մարզիչ, անհասկանալի մի կոլեկտիվ, որը խաղաց թե՛ «Արարատ» և թե՛ «Արմենիա» անունների հետ։

«Հավասար խաղ էր: Կարծում եմ՝ առաջին կեսում մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք, վերահսկում էինք խաղի ընթացքը: Խաղում էինք շատ հասուն թիմի դեմ, որը շատ լավ ֆուտբոլիստներ ուներ: Մենք ունեցանք պահեր, բայց դրանք իրականացնելու համար բավարար հաջողություն չունեցանք: Երկրորդ կեսում ևս վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց նրանք սկսեցին ավելի շատ հարձակվել: Բայց հաջողությունը մեր կողմը չէր։ Մեկ խաղացողով պակաս էինք խաղում, շատ դեղին քարտեր ստացանք, ինչից հետո գոլ բաց թողեցինք։ Այնուհետև փորձեցինք մեր ուժերով հարձակվել, անգամ գոլային պահ ունեցանք: Իմ ֆուտբոլիստները շատ համարձակ էին գործում, ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում, մենք պայքարեցինք շատ հասուն թիմի դեմ, բայց, ցավոք, հաջողություն չունեցանք: Պետք է շարունակենք աշխատել՝ զարգանալու համար»,- խաղից հետո ասել է Կամպանիան։

Վերջինս ըստ էության ասել է այն, ինչը պարզ և տեսանելի էր բոլորի համար։ Իսկ ի՞նչ է նշանակում հաջողությունը մեր կողմը չէր։ Արդյոք հնարավո՞ր է, որ 3 խաղում անընդմեջ հաջողությունը երես թեքած լինի թիմից։

«Իրավիճակն ինձ համար այնքան էլ վտանգավոր չէ: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել ամեն խաղում, բայց պարզ է՝ այս թիմին հաղթելը բարդ էր: Ամեն խաղում ես տեսնում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ավելի լավ են հանդես գալիս: «Օմոնիայի» նման թիմ չունենք մեր առաջնությունում: Մեզ պարզապես մի փոքր ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Ընդամենը 15-20 օր է՝ աշխատում ենք, ունենք վնասվածք ստացած խաղացողներ, այնպես որ, կարծում եմ՝ դեռ հաջողություններ կունենանք»,- նշել է Կամպանիան:

Ընդունենք, որ իսպանացի մարզչի մեկնաբանությունները «փառահեղ» են։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ «Արարատ-Արմենիայի» ձախողման գլխավոր մեղավորը ակումբի ղեկավարությունն է, որը կարևորագույն մրցաշարից առաջ գնաց անհասկանալի և անտրամաբանական քայլերի։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» կցուցադրեր բոլորովին այլ ֆուտբոլ։ Վստահաբար կարող ենք ասել, որ «Օմոնիան» միանգամայն հաղթահարելի մրցակից էր, և մենք հիանալի առիթ բաց թողեցինք պատմական արդյունք գրանցելու։

Հիշեցնենք, որ հայկական թիմերին երբևէ չի հաջողվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ։ «Արարատ-Արմենիան» մեր երկրում թերևս ամենաթանկ ակումբն է, որտեղ ելույթ են ունենում համեմատաբար ավելի բարձր որակներ ունեցող լեգեոներներ։ «Արարատ-Արմենիայում» է ելույթ ունենում Յոան Գուֆրանը, որը փայլուն խաղով աչքի է ընկել Անգլիայի Պրեմիեր լիգային։ Եվ ո՞րն էր այդքան գումար ծախսելու իմաստը. որ թիմն առանց հայերի դուրս գա եվրոպական ասպարեզ և ապտակ ստանա ոչ այնքան ուժեղ մրցակցի՞ց։

Իրավիճակն իսկապես մտահոգիչ է և տհաճ։ Տեղացի ֆուտբոլիստներին անտեսելու հետ մեկտեղ ոմանք խաղում են նաև պետության պատվի հետ։ Պարտվելիս շատ ավելի նախընտրելի կլիներ պարտվել հայերով։ Գոնե կասեինք՝ մերոնք թույլ են։ Ցավոք, «Արարատ-Արմենիան» երեկ մերը չէր։ Շատ ավելի ցավալի է, որ ոմանց «Արարատ-Արմենիան» պարտություն գրանցեց մեր երկրի հաշվին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում