Իսպանիայում անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 3,715 նոր դեպք, ինչը հունիսի վերջին խիստ կարանտինից դուրս գալուց հետո գրանցված ամենամեծ թիվն է։
Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությանը:
Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մադրիդում `1,535 դեպք, որին հաջորդում են Բասկերի Երկրի և Արագոնի շրջանները, որոնցից յուրաքանչյուրում արձանագրվել է վարակի մոտ 470 նոր դեպք:
Բացի այդ, Իսպանիայում մեկ օրում մահացել է 14 մարդ, 21-ը մահացել էին նախօրեին: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անցած յոթ օրվա ընթացքում վիրուսից մահացել է 131 մարդ:
Չնայած ամբողջ երկրում դիմակների պարտադիր օգտագործմանը, ԵՄ-ի տվյալները ցույց են տալիս, որ Իսպանիայում ընդհանուր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է Արևմտյան Եվրոպայում, ինչպես նաև դեպքերի ամենաբարձր մակարդակը վերջին 14 օրվա ընթացքում՝ 100,000 մարդու համար:









































