Ճապոնիան այս պահի դրությամբ հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին, իսկ հիվանդացության պիկը գրեթե հաղթահարված է: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Կադզուհիրո Տատեդան:
«Այժմ Ճապոնիան հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին: Մենք պետք է պահենք զգուշավորությունը և հետևենք, որ հիվանդացության դեպքերի նոր աճ չլինի»,- նշել է Տատեդան:
Կադզուհիրո Տատեդան նշել է, որ երկրում առաջիկայում կլինեն նաև կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքները և պետք է հարմարվել կյանքի նոր կանոններին:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 56.685-ի: Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 42.284 մարդ, մահացել է՝ 1115-ը:







































