Բուլղարիայում բողոքի ցույցի մասնակիցները երկրի ներքին գործերի նախարարության շենքի վրա ձվեր և լոլիկներ են նետել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրում 41 օր շարունակ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում:
Գործակալության տվյալներով, երեքշաբթի օրը ցուցարարներն իրենց հիմնական երթուղով՝ Սոֆիայի կենտրոնական փողոցներով չեն շարժվել, այլ գնացել են ՆԳՆ շենքի մոտ: Իրավապահները չեն միջամտել տեղի ունեցածին:
Առավոտյան քաղաքացիները նաև մի քանի ժամով փակել են Բուլղարիայի ԿԸՀ շենքը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի գլխավոր դատախազ Իվան Գեշևի, ինչպես նաև կառավարության հրաժարականը: