Monday, 22 06 2026
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը

Անկարայի հայկական գերեզմանոցն ևս մեկ անգամ ավերվել է գանձագողերի կողմից

Անկարայի Սինջան շրջանի Յենիքենթ թաղամասի «Զիր հովիտ» կոչվող վայրում գտնվող նախկին հայաբնակ հայտնի Սթանոզ գյուղի գերեզմանատունը ևս 1 անգամ ավերվել է գանձագողերի կողմից։

Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը, որը պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, առաջին անգամը չի թալանվում ու ավերվում։ Տարածքի մի մասն էլ տեղացիները պիկնիկններ անելու համար են օգտագործում։ Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը և գերեզմանոցից խլել «իրենց բաժին» հողը։  Սոցցանցերում բազմիցս տարածվել է քարուքանդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցներում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։ Արդյունքում տեղում մնացել է ընդամենը մի քանի գերեզմանաքար՝ հայկական գրություններով ու խաչերի քանդակներով։

Թեմայի վերաբերյալ «Mezopotamya» գործակալությունը զրուցել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Ժողովուրդների և կրոնների հանձնաժողովի անդամ ազգությամբ հայ Մուրադ Մըհչըի հետ։

Մըհչըն պատմել է, որ ավերված գերեզմանոցի համար նախկինում բազմիցս կոչով դիմել է պատկան մարմիններին, նրանցից խոստումներ ստացել, սակայն այս ամենով հանդերձ ոչ մի միջոց չի ձեռնարկվել այն պահպանելու ուղղությամբ։ Մըհչըի խոսքով իշխանությունները միտումնավոր կերպով աչք են փակում հայկական գերեզմանոցի թալանի ու ավերի վրա, քանի որ դրա ամբողջական վերացումից հնարավորություն կստանան ներկայում «պահպանվող» տարածքը այլ նպատակով շահագործել։

«Նորմալ է, որ ամեն տեղ հայկական գերեզմանոց կա, սակայն տեսնում ենք, որ Թուրքիայի բազմաթիվ վայրերում հայերի գերեզմաններն այնպես են կողոպտել ու ավերել, կարծես թե այդ տեղերում գերեզմանոց չի էլ եղել ու հայեր էլ չեն ապրել»,-պատմել է թուրքահայ գործիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում