Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Նավապետը վերջինն է լքում նավը». ինչ ճակատագրի կարժանանա Լիբանանի հայ համայնքը

Լիբանանում նախնական, առաջին պահի շոկային դրությունը, կարելի է ասել, անցել է, հայ համայնքը վերքերն ամոքելու փուլում է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բեյրութի հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշեց՝ առանց չափազանցության, պայթյունի հետևանքով վիրավորվածների թիվը կազմում է մոտ 15 տոկոս, քանի որ հենց նավահանգստի մոտ են գտնվում հայկական թաղամասերը։ Խոսելով զոհերի ու վիրավորների մասին, հայ համայնքի ներկայացուցիչը նշեց, որ զոհերի թիվը 13 է, վիրավորներինը՝ մոտավոր 500՝ կախված ստացած վնասվածքներից։

Մեր զրուցակիցը Բեյրութից փոխանցեց, որ հայկական թաղամասերում դեռ վերակառուցման աշխատանքներ, որպես այդպիսին, չեն իրականանում, քանի որ գումարի, շինանյութի գնման խնդիր կա։ «Ամեն օր ավելի պարզ է դառնում, թե վնասն ինչ չափի է։ Հիմա վնասի գնահատման փուլում ենք։ Մանավանդ հայկական կառույցների իմաստով դեռ վերակառուցման շինարարական լուրջ աշխատանքներ չեն կատարվում։ Անհատների դեպքում մարդիկ կան, որոնք իրենց տներից են զրկվել, կիսավեր վիճակ է շատերի բնակարաններում, բնակելի չէ, պատուհան, դուռ չունի և այլն։ Այդ մարդկանց վիճակն ահավոր է։ Նրանք ամեն մեկը մի տեղում փորձում են պատսպարվել»,- մանրամասնեց Սևակ Հակոբյանը։

Գալով Լիբանանը լքելու մտադրությանը, Սևակ Հակոբյանն ասաց՝ իրենք միշտ մարդկանց այնպես են սովորեցրել, որ եթե ստիպված պետք է Լիբանանը լքել, անպայման ուղղությունը պետք է լինի դեպի Հայաստան։ Նշենք, որ պայթյունից անմիջապես հետո դեռևս Հայաստան մեծ թվով եկողներ չկան։ Բոլոր այն լիբանանահայերը, որոնք այս ընթացքում եկել են Հայաստան, մինչ Բեյրութի նավահանգստի պայթյունն էին պլանավորել լքել երկիրը։

«Հայաստան գնալ ցանկացողներ միշտ էլ եղել են։ Բնականաբար, պայթյունից, ինչպես շոկ ապրած ցանկացած համայնք, մտածում է երկիրը լքելու մասին։ Մենք միշտ այնպես են արել, որ մարդկանց մեջ ձևավորվի, եթե պետք է լքել Լիբանանը, ապա անպայման ուղղությունը պետք է Հայաստանը լինի։ Հետևաբար, քանի որ որոշ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, դրա համար պայթյունից անմիջապես հետո մեծ թվով եկող չեղավ դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ գալիք օրերին կլինի այդ հոսքը։ Մնում է, որ Հայաստան պետությունը պատրաստ լինի դրան»,- ասաց Բեյրութի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Սևակ Հակոբյանից հետաքրքրվեցին, ի՞նչ են մտածում համայնքի քաղաքական, հոգևոր, հասարակական ղեկավարները այս մասին, արդյոք նրանք ևս երկիրը լքելու, հեռանալու տրամադրվածություն ունե՞ն, թե՞ ոչ։ Մեր զրուցակցի խոսքերով՝ սա շատ խորքային թեմա է ու պահանջում է խորքային ուսումնասիրություն։ Այնուամենայնիվ, ըստ մեր զրուցակցի, համայնքի ղեկավարության և ժողովրդի, անհատի շահերն իրար չեն համապատասխանում։

«Նախ ասեմ, որ նավապետը վերջինն է լքում նավը։ Հետևաբար՝ ճիշտ չի լինի, որ այդ մարդիկ առաջինը փախչեն։ Լավ օրինակ չի լինի, մարդիկ շփոթված վիճակի մեջ կհայտնվեն։ Կա խորքային հետևյալ խնդիրը։ Համայնքի ղեկավարության և ժողովրդի շահերը իրար չեն համապատասխանում։ Համայնքի կրոնական, եկեղեցական և քաղաքական ղեկավարության շահը պահանջում է, որ իր հոտը մնա, իրեն քվեարկողը, քաղաքական ենթահող տվող մարդիկ մնան։ Դրա համար նրանց կողմից քաջալերական հայտարարություններ են լինում, որ Լիբանանը սփյուռքահայության սիրտն է, պետք է վերականգնվի և այլն։ Սա պատասխանատուների կարծիքն է, տեսակետն է, շահն է։ Մյուս կողմից կա մարդու, անհատի խնդիրը։ Յուրաքանչյուր մարդ իր ու իր զավակների ապահովությունն է ուզում և թքած ունի համայնքի գոյատևման վրա։ Սա էլ նորմալ երևույթ է։ Հիմա հարց․ այսպես մտածող ժողովո՞ւրդը պետք է պակասի, թե՞ ղեկավարության դիրքորոշումը պետք է փոխվի։ Ղեկավարությունը պե՞տք է դուրս գա համայնքի գոյությունը պաշտպանելու դիրքորոշումից ու անցնի ժողովրդի կողմը, որպեսզի կազմակերպված ձևով լքեն երկիրը։ Ես կարծում եմ՝ հենց այստեղ է լինելու հիմնական խաղը»,- տեսակետ հայտնեց հայկական թերթի խմբագիրը։

Հակոբյանի անձնական կարծիքով՝ մարդու ֆիզիկական անվտանգությունը կարմիր գիծ է, որից այն կողմ չի կարելի հավաքական ձևով մտածել, այլ պետք է մտածել անհատին փրկելու մասին, մանավանդ որ մենք փոքր ժողովուրդ ենք ու մեզանից յուրաքանչյուրը ազգային արժեք է։ «Գուցե ես կազմակերպչական առումով, լինելով ինչ-որ կազմակերպության ղեկավար, հօգուտ կազմակերպության չեմ արտահայտվում, բայց արդար լինելու համար պետք է ասեմ, որ ինձ համար հայ անհատի ֆիզիկական ապահովությունը կարմիր գիծ է։ Չի կարելի վտանգել հայ անհատին ինչ-որ մեծ փիլիսոփայությունների կամ գաղափարի համար»,- իր խոսքը եզրափակեց Սևակ Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում