Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Չորս զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու

Երկու տարի առաջ ավտովթարի հետևանքով մահացած չորս զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու, այդ թվում նաև զորամասի բարձրաստիճան սպաների։

Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 7-ին. N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ձորը գլորվել, ինչի հետևանքով չորս ժամկետային զինծառայող է մահացել, 22 զինծառայող ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Քրեական գործով ներգրավված է հինգ մեղադրյալ։ Նրանցից մեկը տվյալ զորամասի հսկիչ-տեխնիկական կետի պետն է, ով պարտավոր է մեքենաները հավաքակայանից նախապատրաստական ուղերթ դուրս բերելուց առաջ ստուգել դրանց սարքինության վիճակը։ Վերջինս հանդիսացել է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու անձ և խախտել է տրանսպորտային մեքենաներ շահագործելու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի կանոնները, ինչն անմիջական կապի մեջ է եղել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի առաջացման հետ։ Փաստացի հաստատվել է այն վարկածը, որ զինվորներին տեղափոխած Կամազն ունեցել է տեխնիկական անսարքություն։

ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի ավտոծառայության պետին, զորամասի տեխնիկական մասի պետին։ Ընդ որում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը մահացած զինվորներից մեկն է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինս վարել է ավտոմեքենան առանց հաշվի առնելու երթևեկության ինտենսիվությունն ու ավտոմեքենայի առանձնահատկությունները, խախտել է տրանսպորտային միջոց վարելու կանոնները, թույլ տվել ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ, իրականացնելով վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում։

ՀՀ ՔԿ ԶԳՔԳՎ-ն գործով հայտարարել է նախաքննության ավարտի մասին եւ ուղարկել դատարան։ Գործը մուտք է եղել դատարան, այն կքննի Սյունիքի իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում