Մինչ Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ի կեղծված նախագահական ընտրություններով պայմանավորված բողոքի ցույցերն ու ակցիաները, Հայաստանում շարունակում է քննարկվել հարցը, թե որքանով էր արդարացված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հենց ընտրությունների հաջորդ օրը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու քայլը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: