Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի զինակից Մարիա Կոլեսնիկովան հաղորդել է, որ բողոքի ցույցերի չորս հազար ձերբակալվածներ ներկայումս կարող են գտնվել քննչական մեկուսարաններում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն մոտ չորս հազար մարդ էին», – ասել է Կոլեսնիկովան:
Նա հայտարարել է, որ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, այդ թվում նաև նրանց, ովքեր ձերբակալվել են ընտրություններից առաջ:
Բելառուսում մասսայական բողոքի ակցիաները սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի, ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:









































