Thursday, 18 06 2026
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Կան լուրջ կասկածներ, որ կոռուպցիոն նույն պրոցեսն է ընթանում․ Ֆիրդուսի համար պայքարը շարունակվում է

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։

Կենտրոնից տեղեկացնում են, որ որ սույն թվականի հուլիսի 1-ին, Կենտրոնը հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին․

«Որպես ծրագրի իրականացման երաշխիք ֆինանսական ապահովման ինչպիսի՞ իրավական հիմքեր են ներկայացրել 33-րդ թաղամասի տարածքներ ձեռք բերողները և ՀՀ կառավարության հետ կնքվե՞լ են արդյոք գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր:

Առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել բոլոր փաստաթղթերի պատճեները, քննարկվե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունում 203.2018թ. թիվ 332-Ն որոշմամբ 33-րդ թաղամասը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու խնդրահարույց որոշման իրավաչափությունն այն առումով, որ դրանով տարածքներ ձեռք բերող ընկերությունները հիմնականում պատկանում են Էդուարդ Մելիքյանին, որի նախկին և ներկա խնդրահարույց վարքագիծն ու գործողությունները նաև 33-րդ թաղամասի հետ կապված, պետության ներկայացուցիչների «միտումնավոր և նպատակադրված անգործությունն» ուղղակիորեն ցույց են տալիս գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բարձր հավանականությունը

Ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը Էդուարդ Մելիքյանի կողմից իրավաբանորեն տարբեր ընկերությունների միջոցով 33-րդ թաղամասի ծրագրում թվացյալ մրցակցություն ցուցադրելու և պետաիշխանական լիազորություններով օժտված պատկան մարմինների կողմից նշված իրողությունը քողարկելու, հանրությանը կեղծ և շինծու տեղեկատվություն ներկայացնելու գործողությունները։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության 3-րդ գլխի 10-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ կոմիտեի խնդիրներից է նաև քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և դրանց իրականացման աջակցությունը։ 33-րդ թաղամասով քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության կողմից որոշման կայացման հետ կապված որևէ քայլ չի ձեռնարկել, որևէ մրցութային գործընթաց չի իրականացրել։ Ընդ որում, կոմիտեի նախագահի պաշտոնում այդ ժամանակահատվածում աշխատել է Նարեկ Սարգսյանը, ով ներկայումս հանդիսանում է նախագծի գլխավոր ճարտարապետը: Ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը 33-րդ թաղամասում քաղաքաշինության կոմիտեի բացահայտ շահագրգռվածությունը` իր գործառույթների հետ կապված նախկինում և ներկայում անգործություն դրսևորելու վերաբերյալ։

Փոխվարչապետի կողմից մերժվել է հայցվող տեղեկատվության տրամադրումը հայցվող տվյալների՝ բանկային և առևտրային գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։

Ֆիրդուսի պահպանության նախաձեռնության անդամները ևս մշտապես բարձրաձայնում են այս հարցերը, նշելով, որ գործընթացում ինչ-որ թաքնված բան կա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Տիգրան Ամիրյանը նշեց՝ այն, որ այս ամբողջ ինֆորմացիան, որը չի հրապարակվում հիմք է տալիս կարծելու, որ գործընթացում կան թաքուն կետեր, գործում են կոռուպցիոն սխեմաներ։

«Այն փաստը, որ Կառավարությունն անընդհատ հայտարարում է՝ պայմանավորվեցինք կառուցապատողի հետ ու մենք գիտեք  այդ կառուցապատողի պատմությունը, ինչ կոռուպցիոն սխեմաների մեջ է  ներգրավված եղել, իհարկե, առաջանում են լուրջ կասկածներ։ Կան լուրջ կասկածներ, որ նույն պրոցեսը շարունակվում է»,- կարծիք հայտնեց Տիգրան Ամիրյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝ Ֆիրդուսի թաղամասը վաղուց ինչ-որ պրոցեսների մեջ է, լուրջ իրավական խախտումներով քանդվում է։ «Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է  ընտրվել կառուցապատողը, երբ վերջիս լուրջ իրավական խախտումներ է արել։ Այս ամենը, եթե հիշում եք, սկսվեց այն պահից, երբ մենք ական ատես եղանք, թե ինչպես են քանդում հերթական շենքը։ Բայց, իրավական կողմից հասկանալի է դառնում, որ եթե կան դատական գործեր բնակիչների կողմից, կառուցապատողը իրավունք չունի ոչ մի աշխատանք իրականացնել այդ տարածքում։ Երբ քանդեցին առաջին շենքը և ուզում էին կանդել երկորրդ շենքը Ալավերդյանի վրա, մենք անընհատ հարցնում էինք՝ ունե՞ք թույլտվություն որևէ աշխատանք կատարելու։ Կառուցապատողների ներկայացուցիչները մեզ բացատրում էին, որ ունեն թույլտվություն, բայց հիմա իրենց մոտ չէ, չեն կարող ցույց տալ։ Այդպիսի բան հնարավոր չէ։ Քաղաքի կենտրոնում քանդում ես մեծ շենք ու թույլտվությունը չունես, տանն ես մոռացել կամ մեքենայի մեջ։ Մենք այդպես էլ չտեսանք ոչ մի թույլտվություն կառուցապատողի կողմից»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Ամիրյանի խոսքով՝ իրենք այդ ընթացքում բազմիցս ականատես են եղել, թե ինչպես  է կոպիտ կերպով խախտվում կառույցը ապամոնտաժելու բոլոր կանոնները։

«Անգամ ապաոնտաժումն ունի իր կանոնները։ Այդ բազմաթիվ խնդիրները մինչ այսօր մնում են։ Այն, ինչ բարձրաձայնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլը իրավական խնդիրներն են, էլ չեմ խոսում բարոյականի մասին, ինչպես են մարդկանց սթրեսի ենթարկում, ստիպում ապրել այդ պայմաններում։ Այս նույն խնդիրները մնում են դեռևս չլուծված։ Ցավոք սրտի մենք Կառավարությունից ոչ մի կոնկրետ պատասխան չենք ստանում։ Ակտիվիստները և իրավաբանները ստիպված են շարունակել իրենց պայքարը»,- եզրափակեց իր խոսքը Ֆիրդուսի պահպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում