Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կարող քննադատել ուժայինների գործողությունները բողոքի ցույցերի ընթացքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ չի կարող որևէ բանում մեղադրել ուժայիններին՝ Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ նրանց իրականացրած գործողությունների համար, քանի որ նրանք իրենք են տուժող կողմ հանդիսանում, գրում է ԲԵԼՏԱ-ն:

«Ես այսօր որևէ մեկին չեմ կարող պահանջ ներկայացնել «…» Ի՞նչ է,  հատուկջոկատայիններին էր դա պետք, թե՞ ոստիկանությանը: Այո, նրանք հանգիստ մարզվում էին, ապրում էին այդ զորանոցում: Բայց նրանք դուրս եկան պաշտպանելու նրանց (քաղաքացիներին)»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ «բոլորն էլ հասկանում են», թե ում է ձեռնտու Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերը. երկրում իրավիճակն ապակայունացնում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Հոլանդիայից և Լեհաստանից եկած սադրիչները, իսկ ցուցարարները ճիշտ կանեն նստեն տանը և չխցկվեն այտեղ՝ «ուր որ պետք չէ»:

Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 9-ին: Հանրապետությունում, ընտրատեղամասերի փակվելուց հետո, զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ընտրությունների արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Ավելի ուշ երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում գործադուլ է սկսվել, աշխատակիցները պահանջում են նոր ընտրությունների անցկացում և ցուցարարների նկատմամբ բռնությունների դադարեցում: Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Բելառուսի ՆԳՆ-ի տվյալներով, օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ, այդ թվում՝ գրեթե 70 լրագրող: Նրանց մի մասն արդեն ազատ է արձակվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում