Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Ալիևը փափուկ բարձ է դնում, իսկ Թուրքիան պատրաստվում է Բաթումի յուրացմանը

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունը սովորական բան է, և անհանգստությունը, որ կա որոշ երկրներում, հիմք չունի: Ալիևը այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, որը Բաքու էր ժամանել թուրքական ռազմական ղեկավարության և բարձրագույն հրամկազմի պատվիրակությամբ՝ ընթացած զորավարժության ավարտը դիտելու համար:

Եթե չկա անհանգստանալու ոչինչ, ապա ինչի՞ համար է Թուրքիայի այդ, այսպես ասած, հնչեղ ներկայությունը՝ ձևականությո՞ւն, թե՞ Ադրբեջանի նախագահը ինքն է ձևականությամբ զբաղված անհանգստության առիթ չլինելու մասին հայտարարությամբ: Միևնույն ժամանակ, նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է որոշ երկրներ, և արդյոք Հայաստանը մտնո՞ւմ է դրանց մեջ:

Բանն այն է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ Բաքվում հայտարարել էր, որ 83 միլիոնանոց Թուրքիան «Ղարաբաղի ազատագրման համար» պայքարում Ադրբեջանի կողքին է իր բոլոր ռեսուրսներով: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ չանհանգստանալու մասին Ալիևի հայտարարությունն ընդամենն ունի այն տողատակը, որ Հայաստանից ու Արցախից բացի՝ ուրիշ ոչ ոք չունի անհանգստանալու կարիք: Հակառակ դեպքում անտրամաբանական կդառնան «ազատագրման» մասին Ալիևի խոստումները, պաթետիկ հավաստիացումները:

Իհարկե, դրանք այսպես թե այնպես անտրամաբանական է դարձրել հայկական զինուժը, բայց տվյալ դեպքում խոսքն այլ իրողության մասին է: Ասել կուզի, որ Ալիևին այդուհանդերձ հայտնի են այլ անհանգստացող երկրներ: Եվ այստեղ շարքը ամենևին չի սահմանափակվում Ռուսաստանով, որի համար ներկայումս ռեգիոնալ կայունությունն ունի առանցքային նշանակություն, և դրա խախտումը հղի է էական ռիսկերով:

Ալիևն ըստ ամենայնի ավելի շուտ կամ ավելի շատ նկատի ունի առնվազն երկու հարևաններին՝ Վրաստանին և Իրանին: Որքան էլ Բաքուն փորձի քողարկել, Իրանը՝ հաստատապես, և Թբիլիսին էլ՝ մեծ հավանականությամբ, շատ լավ պատկերացնում են յուրաքանչյուրի համար յուրովի վտանգը, որ պարունակում է ադրբեջանա-թուրքական ուժի ցուցադրությունը: Թբիլիսին՝ մեծ հավանականությամբ, քանի որ այդ երկրում այդուհանդերձ կան ադրբեջանական լոբբինգի ենթակայության տակ գտնվող շրջանակներ, որոնք հենց փորձում են փափուկ բարձ դնել վրացական հանրության անվտանգային զգոնության և պատկերացումների տակ՝ հավաստիացնելով, թե Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանին ոչ միայն սպառնալիք չեն, այլև տնտեսական կարևոր գործընկեր:

Տնտեսությունն իրականում Անկարայի և Բաքվի համար Վրաստանի կլանման մի գործիք է, որից, սակայն, ամենևին չի նվազում ռազմաքաղաքական նկրտումը, որ ունեն այդ երկրի նկատմամբ: Ավելին, օրերս տեղեկություն հայտնվեց այն մասին, որ դեռևս 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից առաջ Թուրքիայի դեռևս վարչապետ Էրդողանը դիմել էր Պուտինին՝ մյուս տարածքներում Ռուսաստանի լոյալ լինելու դիմաց ստանալ հնարավորություն Բաթումը վերցնելու համար: Իսկ Բաթումի նկատմամբ թուրքական հավակնությունը, մեղմ ասած, նոր չէ և առավել ևս՝ այժմ, երբ Անկարան փորձում է Ռուսաստանին առաջարկել Կովկասի նոր բաժանման շուրջ պայմանավորվածություն, Բաթումը անկասկած Անկարայի աչքի տակ է:

Այդ պայմանավորվածությունը ներկայումս արգելափակում է Հայաստանը, որը ցույց է տվել, որ հերթական անգամ հայկական տարածքների վրա թուրքերի հետ առևտուրը Ռուսաստանը չի կարող հայ ժողովրդի վրա վաճառել իբրև փրկություն, թեև անկասկած է, որ անգամ առ այսօր փորձում են անել դա ռուսական պրոպագանդայի առաջամարտիկները և գործակալները: Այնպես որ՝ եթե կա մի սուբյեկտ, որ ռեգիոնում կարող է փարատել Իրանի ու Վրաստանի անհանգստությունները, որոնք իհարկե նույնական չեն բովանդակությամբ, ապա դա Հայաստանն է, ոչ թե Ալիևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում