Պորտուգալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ 24 ժամում COVID-19-ով հիվանդների մահվան ոչ մի դեպք չեն գրանցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ երկրի առողջապահության գլխավոր վարչության տվյալներին հղումով:
Անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 106 նոր դեպք, համավարակի ընթացքում վարակվել է 51.569 մարդ, վարակի զոհ է դարձել 1738 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում ոչ ոք չի մահացել, ապաքինվել է ավելի քան 37 հազար հիվանդ: