ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիան, որը վերջերս է այցելել Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է զարգացնի ԶԼՄ-ների բազմակարծությունը: Այս մասին հաղորդում է ArmInfo-ն՝ հղում անելով ITAR-TASS-ին:
Մելիան նաև անդրադարձել է Ադրբեջանի խնդիրներին՝մտահոգություն հայտնելով այս երկրում հիմնարար ազատությունների վերաբերյալ և նշելով, որ այս հանրապետությունում ընտրությունների անցկացումը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Նա շեշտել է, որ Ադրբեջանում կալանավորվում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին լուծել այս խնդիրները և հարգել կրոնական ազատությունները:
Անդրադառնալով Վրաստանին՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալն ասել է, որ «Թբիլիսին պետք է ուշադրությունը հրավիրի քաղաքական բազմակարծության, ընտրական կարևոր բարեփոխումների, դատական համակարգի ամրապնդման և հավաքների ազատության ապահովման վրա»:











































