Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Ղրիմն ու Արցախը չպետք է իրար հետ խառնենք ու օրինակներ բերենք. Արցախից արձագանքում են Ղրիմը ճանաչելու վերաբերյալ կոչերին

Ռուսաստանյան տարբեր շրջանակների, այդ թվում՝ RT գործակալության սեփականատեր Մարգարիտա Սիմոնյանի կողմից հայտարարությունն առ այն, որ Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Ղրիմը, ուստի չի կարող ոչինչ  պահանջել Ռուսաստանից, լայն քննարկման առարկա է դարձել։ Շատերը բերում են արցախյան օրինակը՝ նշելով, որ Արցախը ճանաչելու հարցը շատ ավելի վաղ է ի հայտ եկել, և ինչո՞ւ այդ դեպքում Ռուսաստանն էլ Արցախը չի ճանաչել։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ռուսաստանը չէր կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: «Երբ մենք խոսում ենք այլ երկրների նախադեպերի մասին, մենք չպետք է մեկը մյուսի հետ զուգահեռներ բերենք։ Ղրիմն այլ խնդիր է, Արցախը՝ այլ։ Ռուսաստանը, ինչպես նաև համանախագահող այլ երկրներ չեն կարող ճանաչել Արցախը, քանի որ ընթանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց, Ռուսաստանը  միջնորդ երկիր է, ինչպես նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։ Իրենք չեն կարող ճանաչել՝ մինչև կարգավորումը վերջնական նպատակի չհասնի, կամ էլ երբ որ Ադրբեջանը սանձազերծի ագրեսիա, այդ ժամանակ ճանաչումը չի բացառվում։ Մենք չպետք է փոխկապակցենք Ղրիմի հետ։ Ամեն մի իրավիճակ տարբեր է, մենք չենք կարող խառնվել, առավել ևս՝ գնահատական տալ. դա ճիշտ է, սխալ է, լավ է թե վատ։ Մենք ունենք մեր խնդիրը, մեր գերխնդիրն է ապահովել մեր երկու հայկական պետությունների անվտանգությունը, լավ հարաբերություններ ունենալ եղբայրական Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ։ Երբեք չպետք է մտնենք զգացմունքային տիրույթ՝ դուք մեզ ճանաչեք, մենք՝ ձեզ, և այդպես շարունակ։ Պետք է այդ ամենը մի կողմ դնենք ու առաջնորդվենք զուտ ռեալպոլիտիկով ու աշխարհաքաղաքական իրողություններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ Ղրիմը կարող է նախադեպ լինել Արցախի համար. «Ցանկացած իրավիճակ կարող է նախադեպ լինել։ Կոսովոն նախադե՞պ է, այո՛, նախադեպ է, Ղրիմը նախադե՞պ է, իհարկե։ Իրենք հայտարարել են Ղրիմի Հանրապետության ստեղծում, այնուհետև միացել են Ռուսաստանին։ Իրենց որոշումն է՝ անկախանո՞ւմ են, միանում Բելառուսի՞ն,  Ռուսաստանի՞ն, թե՞ Ուգանդային։ Այլ հարց է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը խնդիրներ ունեն։ Արևմուտքը չի ճանաչում Ղրիմի ներկայիս կարգավիճակը, Ռուսաստանը չի ճանաչում Կոսովոն։ Ամեն մեկն իր փաստարկներն ունի, բայց դա մեզ չի վերաբերում։ Յուրաքանչյուր այդպիսի իրավիճակ նախադեպ է, ինչո՞ւ նախադեպ չէ, որ Ուկրաինայի տարածքից դուրս է եկել ու միացել Ռուսաստանին։ Նույնն էլ Կոսովոն։ Ամեն մեկը յուրովի պետք է օգտագործենք, բոլորն էլ կարող ենք օգտագործել։ Կոսովոյի, Շոտլանդիայի, Կատալոնիայի, Հյուսիսային Իռլանդիայի դեպքերը… մեզնից է կախված, թե ինչպես ենք այս կամ տարբերակը հմուտ ձևով ներկայացնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում