Monday, 06 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Ամոթալի էր, բայց… Մխիթարյանն ապացուցեց ամենակարևորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարայնը շարունակում է փայլել «Ռոմայի» կազմում։ Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց Միլանի «Ինտերին»: Վերջինիս հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով 88-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11¬մետրանոցը: Ռոման 58 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում:

«Հրաշալի հանդիպում անցկացրինք, սակայն ամոթալի էր, որ նման խաղն ավարտեցինք ոչ-ոքի: Մենք հրաշալի էինք գործում հատկապես առաջին կեսում: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց վերջնամասում գնդակ բաց թողեցինք»,- «Ռոմայի» պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է մեր ֆուտբոլիստը:

Գրանցած արդյունքից հիասթափված է նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ սա ձեռքից բաց թողած հնարավորություն է, ինչի հետևանքով մենք երկու միավոր կորցրինք։ Կարող եմ ասել նաև, որ գերազանց հանդիպում անցկացրինք և արժանի էինք հաղթանակի։ «Ինտերը» վտանգավոր պահեր չստեղծեց, բայց այդպիսին է ֆուտբոլը։ Գոհ եմ թիմի խաղից, բայց ոչ արդյունքից։ Տեսա խաղի ավելի բարձր մակարդակ, թիմը նոր խաղային մեխանիզմ է ուսումնասիրում, մենք ամեն ինչ լավ արեցինք»,- ասել է պորտուգալացի մասնագետը։

Նշենք, որ «Ռոման» «Նապոլիի» և «Միլանի» հետ պայքար է մղում 5-6-րդ հորիզոնականների համար, ինչը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում հանդես գալու Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Այս պահին «Նապոլին» և «Միլանն» ունեն 56-ական միավոր և գտնվում են համապատասխանաբար 6-7-րդ հորիզոնականներում։ Չմոռանանք նաև, որ «Ռոման» շարունակում է պայքարը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Մասնավորապես, քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ֆոնսեկայի թիմը պայքարելու է իսպանական «Սևիլիայի» հետ։ Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա վերջինս ապահովել է մասնակցությունը Չեմպիոնների լիգայի մեկնարկելիք խաղարկությունում։ Միլանի թիմն այս պահին 72 միավորով 2-րդն է և 5 միավորով զիջում է առաջատար «Յուվենտուսին»։ Վերջինս, սակայն, մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել։ 3-րդ տեղում գտնվող «Ատալանտան» ունի 71, իսկ 4-րդ հորիզոնականում գտնվող «Լացիոն»՝ 69 միավոր։ «Լացիոն» ևս մեկ խաղ ավելի քիչ է անցկացրել։

Ինչևէ, Ա սերիայի վերսկսումից հետո Մխիթարյանի ցուցադրած խաղը ցույց տվեց, որ ամեն գնով հայ ֆուտբոլիստին պահպանելու «Ռոմայի» ձգտումը միանգամայն արդարացված է։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մխիթարյանը, ապացուցելով ամենակարևորը, ցույց տվեց, որ «Ռոմայի» լավագույն խաղացողներից մեկն է և ավելի քան կարևոր է թիմի համար։ «Պարմայի» դեմ անցկացրած տպավորիչ հանդիպումից հետո Մխիթարյանը ճանաչվել էր Ա սերիայի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Մասնավորապես, SofaScore-ը կազմել էր Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը՝ դրանում ընդգրկելով նաև Մխիթարյանին: Ավելի ուշ Մխիթարյանը ճանաչվեց նաև Է տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Պարմային»: Հյուրերին հաջողվել էր բացել հանդիպման հաշիվը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրել էր հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին, ստանալով Մխիթարյանի փոխանցումը, Վերետուն առաջ էր մղել իր թիմին՝ խփելով հաղթական գնդակը։

«Մենք թիմում մեծ փորձ ունեցող շատ խաղացողներ ունենք՝ ի դեմս Մխիթարյանի, Ջեկոյի, Կոլարովի, Ֆասիոյի և Պերոտիի։ Մեզ՝ երիտասարդ խաղացողներիս, նրանք մեծ օգնություն են ցուցաբերում։ Պետք է լսենք նրանց ու սովորենք նրանցից»,- «Ռոմայի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել էր Վերետուն։

30-րդ տուրում էլ «Ռոման» մրցակցի հարկի տակ 1։2 հաշվով զիջել էր «Նապոլիին»։ «Ռոմայի» կազմում միակ գոլը խփել էր Մխիթարյանը։ Երեկ կրկին համոզվեցինք, որ մեր հավաքականի ավագը խաղից խաղ բարելավում է մարզավիճակը։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում արդեն խփել է 9 գնդակ։ Եվ սա այն դեպքում, երբ վնասվածքների պատճառով հայ ֆուտբոլիստը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չէր գալիս։ Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Մխիթարյանը աճուկի լուրջ վնասվածք ստացավ, որի ապաքինման համար պահանջվեց 2 ամսից ավելի։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» դեռևս 4 հանդիպում պետք է անցկացնի։ Մասնավորապես, վերջին 4 տուրերում Մխիթարյանի թիմը խաղալու է համապատասխանաբար «Սպալի», «Ֆիորենտինայի», «Տորինոյի» և «Յուվենտուսի» հետ։ Օգոստոսի 6-ին էլ տեղի կունենա «Սևիլիայի» հետ կարևորագույն հանդիպումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում