ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի կանայք հաճախ նախընտրում են իտալական Chiara Boni La Petite Robe բրենդը: Նրանց ընտրած ապրանքանիշը բացահայտել է The Washington Post- ը:
Մասնավորապես, ԱՄՆ նախագահի որդիներից մեկի՝ Էրիկի կնոջը՝ Լարա Թրամփին բազմիցս տեսել են դիզայներ Կիարա Բոնիի զգեստներով: Բացի այդ, իրենց առիթների համար այս ապրանքանիշի զգեստներ են ընտրել հեռուստահաղորդավար և նախկին քաղաքական գործիչ Ժանին Պիռոն, Սան Ֆրանցիսկոյի նախկին դատախազ Քիմբերլի Գիլֆոյլը (Kimberly Guilfoyle):
Ինչիպես նշում է պարբերականը, Chiara Boni La Petite Robe-ի առաջարկած զգեստներն արժեն 650-ից $ 1000 դոլար և համադրում են կանացիությունն ու գործնականությունը: