Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիան կգնա՞ ռեգիոնալ բախման. Սպիտակ տան զգուշացումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը, որը նաև ռազմաօդային ուժերի հրամանատարն է, հուլիսի 16-ին մեկնել է Թուրքիա: Թուրքիայի պաշտպանության նախարարությունում նա քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցերը: Ինչի՞ համար է ադրբեջանցի նախարարի տեղակալը մեկնել Թուրքիա: Դա ուղղակի, այսպես ասած, հայերին վախեցնելու և հոգեբանական ներգործության ա՞կտ է, թե՞ Ադրբեջանը ռեալ օգնություն է հայցում Թուրքիայից: Եթե երկրորդը, ապա ի՞նչ տեսքով՝ մարդուժի՞, թե՞ ռազմական տեխնիկայի, մասնավորապես անօդաչուների: Հարցերն, իհարկե, շատ են, որոնք պարփակվում են մեկ գլխավորի շրջանակում, որ հնչում է այս օրերին բարձրաձայն կամ շրջանառվում շատերի մոտ լռելյայն. կլինի՞ Թուրքիայի միջամտություն, թե՞ ոչ:

Բանն այն է, որ անկասկած է՝ եթե լինի Թուրքիայի միջամտություն, ապա չափազանց դժվար է պատկերացնել, թե ինչ հիմնավորմամբ կամ բացատրությամբ չի միջամտելու Ռուսաստանը՝ ՀԱՊԿ կամ, այսպես ասած, երկկողմ ձևաչափով:

Դա կնշանակի արդեն լայնածավալ բախում, որի թատերաբեմ կդառնա, թերևս, ամբողջ Կովկասը:

Էրդողանյան Թուրքիան իր անկանխատեսելիության և, ըստ էության, անգամ խուլիգանական քաղաքականության առումով, այս տարիներին կասկած չի թողել որևէ մեկի մոտ: Միևնույն ժամանակ, սակայն, այդ ոճով հանդերձ, Թուրքիան կոնկրետ գործողություններում հստակորեն հետևել է ռացիոնալությանը՝ գնացել է այնքան, որքան դիտարկել է հնարավոր և չի դիմել արկածախնդրության, կանգ առնելով ժամանակին և տեղում: Որքա՞ն գնալու հնարավորություն ունի Անկարան Կովկասում: Նախիջևանում կա թուրք-ադրբեջանական համազորային բանակ:

Արդյո՞ք ադրբեջանցի նախարարը գնացել է քննարկելու այսպես ասած՝ երկրորդ ճակատ բացելու հարցը: Մյուս կողմից, այստեղ, անշուշտ, կա ոչ միայն Ռուսաստանի գործոնը: Թուրքիայի միջամտությունը անընդունելի է լինելու նաև Իրանի համար, որը շատ զգայուն է այդ հարցում: Առավել ևս, որ ռեգիոնալ լարումը կարող է ԱՄՆ համար դառնալ Վրաստան ռազմական կոնտինգենտ տեղակայելու առիթ, և Թբիլիսին հազիվ թե հրաժարվի դրանից, եթե հենց ինքը չդիմի ԱՄՆ-ին: Ի վերջո, ռեգիոնալ մեծ լարվածության դեպքում Վրաստանը կարող է հայտնվել թե՛ թուրքական, թե՛ ռուսական թիրախի դերում: Դա իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները, թերևս, թույլ չի տա իրադարձությունների զարգացում այդ աստիճան, ինչը կստիպի հավելյալ խնդիր ունենալ նախագահական գործընթացի շեմին: Ըստ այդմ, Վաշինգտոնը նույնպես կգործադրի Թուրքիային զսպելու իր հնարավորությունը: Ի դեպ՝ այդ առումով նոր և հետաքրքրական լույսի ներքո է հնարավոր դիտարկել օրեր առաջ Սպիտակ տան խոսնակի հետաքրքիր «սայթաքումը» և Հայոց ցեղասպանություն արտահայտության կիրառումը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում