Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում

Ադրբեջանի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրգործ

ՀՀ զինված ուժերի զինծառայողների, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրական գործ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․

«2020թ.-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, օրվա տարբեր ժամերի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի՝ Բերդի համայնքի բնակավայրերի հատվածում, Ադրբեջանի հետ պետական սահմանի գոտում, հակառակորդի զինված ուժերը ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարբեր տրամաչափի հրետանային միջոցների,  ականանետների կիրառմամբ արկակոծության են ենթարկել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մի քանի մարտական դիրքերի տարածքները՝ կիրառելով նաև Կամիկաձե անօդաչու թռչող սարքեր:

Իրականացված այս հանցավոր գործողությունները, սակայն, ավարտին չեն հասցվել հանցավորների կամքից անկախ հանգամանքերով՝ նշված անօդաչու թռչող սարքերի, հրետանային միջոցների և ականանետների հարվածերից առաջացած պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի՝ հիմնականում թեթև բեկորային մարմնական վնասվածներ կամ ուղեղի ցնցում են ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային, ինչպես նաև ժամկետնային զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Հակառակորդի վերոնշյալ գործողությունների արդյունքում նաև վնասվել են առանձին տրանսպորտային միջոցներ:

Նշված դեպքերի  առթիվ 2020թ. հուլիսի 13-ին և 14-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով  հարուցվել է 9 քրեական գործ:

2020թ-ի հուլիսի 14-ին` ՀՀ–ի և ԱՀ-ի միջև պետական սահմանի նույն հատվածում, ժամը 12:25-ի և 13:30-ի շրջանում, հակառակորդի կողմից վերոնշյալ՝ ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և գույքի դիտավորյալ ոչնչացման դիտավորությամբ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ ռազմական նշանակության առանձին օբյեկտների տարաքծներին հարվածներ են հասցվել Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Դրանց հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ինչպես նաև մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ են ստացել նաև մի քանի զինծառայողներ:

Նշված դեպքերի առթիվ հուլիսի 14-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, մյուսը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Վերոնշյալ բոլոր՝ 11 քրեական գործերով կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել են զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ, բոլոր վիրավորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել և շարունակվում են նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ:

Միջոցներ են ձեռնարկվում նաև քրեաիրավական գնահատականների արժանացնելու ՀՀ  պետական սահմանի նույն հատվածում հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ, ՀՀ տարածքային անձեռնմխելիության, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի մի քանի բնակավայրերի քաղաքացիական անձանց կյանքի և առողջության, նրանց գույքի նկատմամբ իրականացված հացնավոր ոտնձգություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում