Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ալիևը կգնա՞ ինքնասպանության

Տավուշի սահմանագոտու վերջին օրերի կտրուկ լարվածությունը առաջացրել է շատ հարցեր, որոնց թվում ամենից հաճախ դիտարկվողներից մեկն այն է, թե արդյոք տեղի ունեցող, ըստ էության, լոկալ բախումը կարո՞ղ է վերաճել ավելի մեծ մասշտաբի և լայնածավալ ռազմական գործողության, պատերազմի: Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում ամենից հեշտ բանն, իհարկե, դարձել է պատերազմը, ռազմական բախումը, և դա ոչ միայն Հայաստանի առումով է հավանական, այլ անգամ գերտերությունների: Սակայն, իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպք դիտարկելի է իր առանձին հանգամանքների և իրողությունների հանրագումարում, այլապես մեկ համընդհանուր ունիվերսալ համաշխարհային կանխատեսումը թույլ չի տա ստանալ շատ, թե քիչ ճշգրտության հավանականություն ունեցող պատկեր կամ եզրահանգում: Ինչ ունենք այդ առումով մեր պարագայում: Անշուշտ, ունենք այսպես ասած՝ չկարգավորված հակամարտություն, մինչև ատամները զինված միմյանց դեմ կանգնած երկու բանակներ: Սակայն այդ իրողությունը ձգվում է արդեն մոտ երեք տասնամյակ, իսկ ամենից խոշոր ռազմական բախումը եղել է 2016-ի Ապրիլյան քառօրյային: Ընդ որում, այդ շրջանում էր նաև կողմերի միջև ռազմա-քաղաքական հավասարակշռության ամենախոշոր խախտվածությունը՝ հօգուտ Ադրբեջանի:

Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով հայտնվել էր այսպես ասած՝ հետնապահի դերում, ընդ որում՝ իր ռազմավարական դաշնակցի գործուն միջամտության հետևանքով նաև, որը, դրան զուգահեռ, միլիարդավոր դոլարների սպառազինություն և քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին: Ռազմա-քաղաքական հավասարակշռության այդ խոշորագույն խախտման պայմաններում անգամ Ադրբեջանը չեղավ հայկական պաշտպանական համակարգը լրջորեն ճեղքելու ունակ, և ավելին՝ միայն ծանրագույն կորուստների գնով և Ռուսաստանի օգնությամբ կարողացավ արգելակել հայկական հակագրոհն ու պահել այն մի քանիր դիրքը, որ վերցրել էր առաջին երկու օրերին՝ հանկարծակի հարձակման, և զուգահեռ հայկական դիրքերում ռազմա-տեխնիկական դիմադրունակության արդիական համակարգերի բացակայության պայմաններում: 2016-ի Քառօրյայում տապալելով ադրբեջանական գրոհը, հետ մղելով այն, հայկական բանակը գործնականում վերականգնեց ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ինչը հետագայում սկսեց համալրվել այլ մարտավարական և ռազմավարական բնույթի սպառազինությամբ, որը նաև բանակի արձանագրած իրադրության քաղաքական կապիտալի դրսևորում էր:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը նոր լիցք հաղորդեց ռազմա-քաղաքական հավասարակշռության իր նժարին, էապես ծանրացնելով այն: Այդպիսով, այսպես ասած հավասարակշռության հանգամանքը այժմ, եթե անգամ հայկական կողմի օգտին չէ, ապա առնվազն այնպիսին է, որն Ադրբեջանին թույլ չի տալիս ունենալ ռազմական և քաղաքական հաջողության փոքրիշատե տեսանելի ռացիոնալ ուրվագիծ: Ավելին, այդ ընթացքում էապես խնդրահարույց է դարձել միջազգային կոնյունկտուրան Բաքվի համար, ստեղծելով նաև ներքին թե՛ հասարակական, թե՛ ներիշխանական-համակարգային լարվածություն: Այդ պայմաններում Բաքուն ի վիճակի չէ գնալ լայնամասշտաբ պատերազմի, ինչը նաև խոստովանում է բացահայտ կերպով, պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարելով միջազգային հանրության դրած արգելքի մասին, իսկ նախագահի մակարդակով դժգոհելով այդ հանրությունից: Բաքուն կարող է դիմել լոկալ սադրանքի, ինչին, ի դեպ, ականատես ենք Տավուշում: Թեև դա էլ, թերևս, հենց այն բանի հետևանք է, որ չկա ավելի մեծ քայլերի կարողություն: Իսկ լոկալ սադրանքն էլ Բաքվի համար ունենում է բավականին տխուր հետևանք: Այսինքն՝ պատային, փակուղային վիճակ է, որից պատերազմը ոչ միայն ելք չէ, այլ գործնականում կարող է արագացնել այն խնդիրները, որոնք փակուղում հասունանում են բավականին դանդաղ: Կգնա՞ Ալիևը այդպիսի արկածախնդրության կամ, այլ կերպ ասած՝ քաղաքական ինքնասպանության, առավել ևս Տավուշը աչքի առաջ ունենալուց հետո: Մյուս կողմից, իհարկե, պարզ է նաև, որ նույն հանգամանքի բերումով էլ նա չի կարող հանգիստ գնալ այսպես ասած՝ նահանջի և համակերպման: Դա բավականին բարդ վիճակ է նրա, և ռիսկային՝ ռեգիոնի համար: Այդ ռիսկի ծանրության գերակշռող մասն, իհարկե, ցավոք սրտի, հայկական զինուժի վրա է, թեև մեր զինվորներն ու սպաները այդ ռիսկը կառավարում են փայլուն. Նաև դրա շնորհիվ թույլ չտալով լայնածավալ ռազմագործողության կամ պատերազմի գայթակղություն հակառակորդի մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում