Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները

1988 թ, Սպիտակի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը 30 տարի անց վերջապես լուծում է ստանում։ Բնակարանների կարիք ունեցող վերջին՝ 453 ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի գործադիրը մարզպետարանների միջոցով հարցում էր իրականացրել շահառուների շրջանում։ Վերջիններիս կեսը՝ 227 ընտանիք, նախընտրել էր բնակարան ձեռք բերելու համար վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունն ընդունեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ որոշումը։

Կատարված հաշվարկների եւ գնահատականների հիման վրա որոշվել էր, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ընտանիքներին կհատկացվեն մոտ 1.2 մլրդ դրամի վկայագրեր։ Այդ գումարից 535.587 հազար դրամը հատկացվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրերի ձեռքբերման համար, 674.932 հազար դրամը տրամադրվել է Լոռու մարզի 121, իսկ 81.053 հազար դրամը՝ Արագածոտնի մարզի կարիքավոր 16 ընտանիքներին։

Բնակարանների գնահատման համար հիմք են ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ սահմանված նորմաներին համապատասխան քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքներին հասանելիք բնակարանի մակերեսը եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները։ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում այն մեկ քառակուսի մետրի համար կազմում է 80600, Լոռու մարզում՝ 75750 հազար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների համար՝ 80250 դրամ։

Վկայագրերում բնակարանների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել այն տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումների պատճառով Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները դիմել են կառավարությանը 6—ամսյա ժամկետը երկարաձգելու խնդրանքով։

2019 թ. գործադիրի ընդունած որոշման մեջ ասվում էր, որ դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 1—ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։

Կառավարությունը որոշել է բավարարել մարզպետների խնդրանքը եւ երկարաձգել գործող որոշման ժամկետները։ Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հոկտեմբերի 1—ի ժամկետը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 1—ը։ Նախագծի մեկ այլ կետով սահմանված 6–ամսյա ժամկետի փոխարեն բոլոր շահառուներին հնարավորություն է տրվել մինչեւ նոյեմբերի 1—ը վկայագրերով ձեռք բերել բնակարանները։

Աղետի հետեւանքով տուժած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար 2008—2018 թթ. պետությունը հատկացրել է 65 մլրդ դրամ՝ լուծելով 5396 ընտանիքներից 4839—ի բնակարանային խնդիրները։ 2018 եւ 2019 թթ. պետության հատկացրած 1 մլրդ դամը գերազանցող գումարով եւս 105 ընտանիք ապահովվել է բնակարաններով։

Գործադիրը միայն այս տարվա համար այդ նպատակով նախատեսել է 3 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա վերջնականապես լուծել երեք տասնամյակից ավելի ձգձգվող խնդիրը։ Հիմնահարցի լուծմանը սպասում է տնակներում ապրող աղետյալների արդեն երկրորդ սերունդը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում