Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը: Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:

Խաչատարյանը մի քանի կետով նշեց այն կարևոր գործառույթները, որ ԿԲ-ն իրականացնում է և իր կարծիքը դրանց վերաբերյալ: «Ես գտնում եմ, որ ԿԲ-ի մանդատի հետ կապված հարց իրականում գոյություն չունի այս պահին: Այն, ինչ այսօր դրված է ԿԲ-ի վրա՝ գների և ֆինանսական կայունության ապահովման առումով, համապատասխանում է ժամանակակից թրենդներին և հաջողված Կենտրոնական բանկերի փորձին: Ես այս առումով ԿԲ-ն գնահատում եմ լավագույն հաջողված ԿԲ-ներից զարգացող երկրներում»,-ասաց թեկնածուն:

Նրա կարծիքով՝ ֆինանսական համակարգում մրցակցությունն ապահովված է, ԿԲ-ն հասել է նրան, որ կենտրոնացումներ, համակենտրոնացումներ, մոնոպոլ դիրքեր ձեռք չեն բերվել: Թեկնածուի խոսքով՝ դա իրականում մեծ արժեք է, մրցակությունն է բերում ֆինանսական ծառայությունների մատչելիությանը, ծառայությունների արժեքի նվազմանը: Խաչատրյանը կարծում է, որ ֆինանսական համակարգը շատ լավ կարգավորված է, նաև ֆինանսական համակարգի բոլոր խաղացողների նկատմամբ վստահություն կա: Կորոնավիրուսի և դրա տնտեսական հետևանքների հետ կապված՝ մենք գրեթե խնդիր չենք ունեցել, որ տնտեսավարող սուբյեկտները վստահության պակասի պատճառով կտրուկ գործողություններ կատարեն»,-ասաց նա:

Խաչատրյանի կարծիքով՝ կանխիկ շրջանառությունը բոլոր դրամական ագրեգատներում չափազանց մեծ է: «Մենք կանխիկ տնտեսություն ենք, որը աքսիոմատիկ է, որ չի կարող լինել կապիտալի շուկա, երբ երկրում տնտեսավարող սուբյեկտների միջև հարաբերությունները դեռ կանխիկի աշխարհում են մնացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ԿԲ-ն ըստ էության կատարում է մեծ ծախսեր կանխիկի շրջանառության ապահովման համար, որը սուբսիդիա է այդ վճարամիջոցից օգտվելու համար»,-ասաց նա ու նշեց, որ ԿԲ-ն ՊԵԿ-ի հետ միասին պետք է ծրագիր իրականացնի, որպեսզի կարճ ժամանակահատվածում իմպուլս տա անկանխիկ դրամաշրջանառությանը:

Պատգամավորները նաև տարաբնույթ հարցեր ուղղեցին, պատասխաններ ստացան թեկնածուից: Թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում