Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Տարբերակված մոտեցում. Քոչարյանի «հրաշքով բժշկվելու» գաղտնիքը պետք է հետաքրքրի ու մտահոգի դատախազությանը

Ընդամենը բոլորովին վերջերս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տևական ու պարտադիր հիվանդանոցային բուժման կարիք ունեցող  Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հայտնվելուց հետո անցել է ակտիվ, առողջ ապրելակերպի։ Նա ամեն օր ի ցույց է դնում իր առողջ լինելու, առողջ ապրելակերպով ապրելու  փաստը՝ լողում է, հեծանիվ է քշում, մարզասրահում են նրան տեսնում ակտիվ պարապելիս։ Այսքանից հետո օբյեկտիվորեն հարց է ծագում՝ արդյոք հիմնավո՞ր էին «Իզմիրլյան» ԲԿ-ում տրամադրած բժշկական տեղեկանքները, որոնց հիման վրա էլ վարչական դատարանը որոշել էր, որ մինչ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ ներգրավված իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միանշանակ պետք է բժշկական հանձնաժողով կազմվի, ու ստուգվեն այն բժշկական փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշում էր կայացվել, որ Քոչարյանը պետք է պարտադիր ստացիոնար բուժում ստանար: «Հակառակ դեպքում ստացվում է, որ Հայաստանում հրաշագործ բժիշկներ կան, որոնք կարողանում են մեկ օրվա մեջ մարդկանց այնպես բուժել, որ նրանք հիվանդանոցային մահճակալից հայտնվում են լողավազանում կամ մարզասրահում։ Իսկ եթե լուրջ, ապա սա մարդկանց վրա ծիծաղել, մարդկանց էշի տեղ դնել է նշանակում։ Մեր երկրում ամենաթողության մթնոլորտ է, բարդակ է ու խտրական վերաբերմունք։ Մեկ հիվանդին պատգարակով, ջերմությամբ, շտապօգնության մեքենայով տանում են քրեակատարողական հիմնարկ առանց դատարանի կարգադրության, իսկ մի կալանավորի հիվանդանոցում պահում են մինչև վերաքննիչ դատարանի որոշումը ու ազատ են արձակում։ Կարծում եմ, որ այս խտրական վերաբերմունքի ու հատկապես Քոչարյանի գործով պետք է պատասխան տան բժիշկները և դատախազությունը, որ չեն կարողացել վերահսկել, որ առերևույթ կեղծ բժշկական թղթերով մարդը  կալանքից ազատվում է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ մինչդեռ հատկապես նոր Հայաստանում  արտոնյալ կալանավորներ չպետք է լինեն։

«Բայց մեր դատախազության համար կան իր սրտի կալանավորներ ու իր սև ցուցակում, կոռուպցիոն ռիսկերի տակ գտնվող կալանավորներ, որոնց փակի տակ պահելու համար ջանք ու եռանդ չի խնայում։ Գլխավոր դատախազությունը լավ կաներ պատասխաներ հարցին, թե այդ ինչ հրաշք է տեղի ունեցել, որ Քոչարյանի գործը երկու տարի է՝ քննվում է, բայց ոչ մի արդյունք։ Մի բան հստակ է, որ գլխավոր դատախազությունը, որը դեռ հին ռեժիմի ազդեցության տակ է, բոլոր կարևոր գործերով հասնում է իր նպատակին»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե անգամ բժշկական հանձնաժողով էլ կազմվի, ապա հույս չկա, որ արդյունք կլինի, քանի որ ամիսներով ու տարիներով կքննվի հարցը ու ոչ մի որոշում էլ չի կայացվի։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը newarmenia լրատվամիջոցի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանը շատ արագ դուրս եկավ հիվանդանոցային հիվանդի կարգավիճակից, անգամ առավոտյան հեծանիվ է վարում, լողում է, ասել է, որ  Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե հիվանդանոցային հիվանդ էր, 3 անգամ վիրահատվել է  ու շարունակում էր իր բուժումը: Քոչարյանը, ըստ Չարչյանի, երեք ուղղությամբ խնդիրներ ուներ՝ ուրոլոգիա, կարդիոլոգիա և վեգետաանոթային դիստոնիա: «Մենք իրեն բուժեցինք և շարունակում էինք բուժումը մեզ մոտ, երբ որ եղավ Վարչական դատարանի որոշումը, որ ինքը մինչև կորոնավիրուսի ավարտը պետք է մնա մեզ մոտ: Դա մեր եզրակացությունով չի եղել, իր փաստաբաններն էին դիմել Վարչական դատարան, որ կորոնավիրուսի հետ կապված 65 տարեկանը ռիսկային խմբում է: Ես ընդհանրապես դրա հետ կապ չունեմ… Ինքը մինչև հիմա շարունակում է իր վերականգնողական բուժումը մեր կենտրոնում ցերեկային-ստացիոնար ստատուսով: Վերականգնողական բուժման շարունակականության անհրաժեշտություն ունի: Կարող է գնալ տուն, քնել, բայց ինքը մեր հսկողության տակ է և համարյա ամեն օր գալիս է հիվանդանոց՝ իրեն հսկում ենք»,- ասել է  Չարչյանը՝ հավելելով, որ Քոչարյանն այս պահին հիվանդանոցում քնելու կարիք այլևս չունի, բայց հիվանդանոցային հսկողության կարիք ունի։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց՝ քանի որ ինքը վարչական դատավարության մասով կողմ չէ,  բժշկական փաստաթղթերի մանրամասներին չի տիրապետում, բայց այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ խափանման միջոցի փոփոխությունից հետո Քոչարյանը սկսեց ակտիվ սպորոտվ զբաղվել և այլն, պետք է ուսումնասիրության առարկա դառնա, և այդ ուղղությամբ պետք է մտածեն հենց պետական մարմինները: «Պետական  մի մարմին պետք է դիմի, որ քննություն իրականացվի, պարզվի՝ խախտումներ, կեղծիքներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Այս դեպքում, իմ կարծիքով, գլխավոր դատախազությունը պետք է մտահոգված լինի, քանի որ ներկայացնում է պետական կառույց»,- ասաց Ղարագյոզյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում