Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Ծառուկյանը մոլորյալ է. պատրաստ է ինքն էլ ղազագրեր գրել իր սեփական «բարօրության» համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը

Կայացել է ՀՀԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Տեսակետ կա, որ Եվրամիության հետ համագործակցությունը և CEPAն թերակատարվում է Ընդհանրապես ԵՄի հետ պոտենցիալն ամբողջությամբ չի իրացվում։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով և ՀՀ նոր իշխանությունը կարողացե՞լ է այդ ներուժը այս 2 տարիներին որոշակիորեն իրացնել:

Թյուր է կարծիքը, թե և CEPA-ի կիրարկմանն ուղղված ռեալ քայլեր չկան: Դա առավել քան կարևոր փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետության զարգացման և զարգացող աշխարհի ստանդարտներին համապատասխանելու: Այդ ուղղությամբ այս բլոր նիստերը, որ տեղի են ունենում, կարևոր արձանագրում է: Նաև ուզում եմ ասել, որ վավերացման պրոցեսը մեր աչքից չի վրիպել, մնացել է 1-2 երկիր, որոնցից առնվազն 1-ի պարագայում գիտեմ, որ դա շուտով տեղի կունենա: CEPA-ն Հայաստանի անկախության և զարգացման կարևորագույն պայմանագիր է, որով զբաղվում է թե ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովը, թե ԱԳՆ-ն:

Ընդհանրապես ի՞նչն է խանգարում դրա արդյունավետ կիրարկման համար:

Ընդհանրապես ես չեմ կարծում, որ ինչ-որ մի ձև մարդիկ կարող են ասել, որ դա արդյունավետ չի կիրարկվում: Իհարկե, կիրարկվում է, այդ մոտարկումները տեղի են ունենում, ուղղակի սրա հանդեպ հանրային և մեդիա ուշադրությունը  պետա է բարձրացվի Հայաստանում: Ուղղակի դա այնքան էլ կառավարության դաշտում չէ, պետք է հենց մեդիան ուշադրություն դարձնի դրան: Նաև քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի CEPA-ի իրականացման վերահսկման տեսանկյունից, որովհետև այդպիսին է CEPA-ի պայմանագրի հոդվածներից մեկը:

Վրաստանում անցկացվելու են ՆԱՏՕի ամենամյա զորավարժություններ: Անցյալ տարի Հայաստանը ձեռնպահ մնաց մասնակցել այդ զորավարժություններին, արդյոք այս տարի նորից ձեռնպահ կմնանք՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսը, ինչպես նաև հակառուսականության մասին հայտարարությունները:

Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին դեռ որևէ տեղեկություն չունեմ, պետք է սպասենք պաշտոնական լրահոսին և ըստ այդմ հասկանանք,թ ե ինչ է տեղի ունենում: Որևէ հակառուսական հայտարարություններ Հայաստանում տեղի չեն ունեցել: Ես չգիտեմ, թե ովքեր ինչ են ուզում փնտրել:

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների և 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ:

Գագիկ Ծառուկյանը շարունակում է մոլորյալ լինել և պատրաստ է ինքն էլ մի ղազագիր գրել ռուսաստանյան ինչ-որ շրջանակների համար համար ալարմիտական բաներ ասելով, իբր Հայաստանում ինչ-որ նման որոշումներ կան: Բացառվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցի բարձրացումն առհասարակ, և դրա մասին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ հստակ է ասել, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից մենք շահում ենք ռազմաբազայի առկայությունից, նաև զենքի գների առումով դա շատ կարևոր է: Որքանով ես հասկանում եմ, Ծառուկյանի պարագայում ինքը ոչ միայն ղազագիր գրել է տալիս, այլև պատրաստ է ինքն էլ ղազագրեր գրել այս կամ այն ուժերին:

102-րդ ռազմաբազան կարևոր նշանակություն ունի Հայաստանի պաշտպանական և անվտանգային կյանքում, և պարոն Ծառուկյանը, ինչպես միշտ, իրավիճակը սխալ է կարդացել: Ինքը ընդամենը փորձում է որոշակի խուճապի կոչեր անել՝ օրենքի առջև սեփական պատասխանատվությունը լղոզելու համար և այդտեղ որևէ լուրջ բան չի կարող լինել: Ինքն այն մարդն է, որ և կարող է ղազագրեր պահանջել իր պատգամավորներից, և կարող է ղազագրեր գրել իր սեփական «բարօրության» համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում