Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ապօրինի ընդերքօգտագործման համար պատիժը կխստացվի՞. դատախազությունը գործող օրենքը խստացնելու նախագիծ է ներկայացրել

Ապօրինի ընդերքօգտագործման դեմ քրեաիրավական պայքարում որոշ իրավակարգավորումների անկատարության պատճառով ծագել են լուծման անհրաժեշտություն ունեցող օբյեկտիվ  խնդիրներ՝ ահա թե ինչ եզրակացության է հանգել դատախազությունը կատարված վերլուծության արդյունքում:

Մասնավորապես,  ըստ դատախազության վերլուծության, ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին և 2-րդ մասերը համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ: Նշված հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը երկու տարի է։ Մինչդեռ քրեական գործերով իրականացվող քննությունը սովորաբար տևում է շատ ավելի երկար, քանի որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ: Խախտման բնույթի, իրականացված աշխատանքների նորմատիվային համապատասխանության, պատճառված վնասի չափի, նախագծերը սահմանված շինարարակական պահանջներին համապատասխան կատարված լինելու և գործին վերաբերող այլ հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ  է լինում նշանակել տարբեր՝ երբեմն նաև համալիր-հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց կատարումը խիստ ժամանակատար է։

Օրինակ՝ միայն դատաշինարարական փորձաքննությունը, ըստ դատախազության վերլուծության, կարող է տևել 7-8 ամիս, նույնիսկ մինչև 1 տարի: Իսկ առանց այդ փորձագիտական եզրակացությունների երբեմն անհնար է լինում որոշել սահմանված կանոնների խախտման բնույթը, պարզել մեղավոր անձանց շրջանակը, լուծել քրեական գործի վերջնական ընթացքը։

Բացի այն, որ վերոնշյալ պատճառներով իրականացվող քննությունները ձգձգվում են, քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու դեպքում, ելնելով դատարանների ծանրաբեռնվածությունից, քրեական գործի նյութերի, ապացուցման առարկայի ծավալից՝ դատաքննությունն իր  հերթին կարող է տևել 2 տարի և ավելի՝ հանգեցնելով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն։

Լինում են դեպքեր, ըստ դատախազության վերլուծության, երբ անգամ վարույթն իրականացնող մարմնի գործադրած պատշաճ ջանասիրության դեպքում անհնար է դառնում մեղավոր անձանց դատապարտել և ենթարկել իրական պատժի։

Բացի վերոնշյալը, ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի սանկցիաները խնդրահարույց են նաև այն առումով, որ նույնիսկ քրեական պատասխանատվության ժամկետների սահմաններում անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելիս սահմանված պատիժները մեղմ են և չեն համապատասխանում նշված հանցանքների հասարակական վտանգավորությանը։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 1-ին մասի սանկցիայով ազատազրկումը որպես պատժատեսակ ընդհանրապես նախատեսված չէ, իսկ 2-րդ մասի դեպքում թեպետ ազատազրկում սահմանված է, սակայն առավելագույն ժամկետ է նախատեսված ընդամենը 1 տարի ազատազրկումը:

Հաշվի առնելով, որ խնդրո առարկա հանցավոր արարքներով վնաս է պատճառվում շրջակա միջավայրին, վերջնական արդյունքում՝ անուղղակիորեն վտանգ է ստեղծում բնակչության առողջության համար, նման պատժաչափերը չեն համապատասխանում այդ հանցանքի բնույթին։

Հատկապես հաշվի առնելով 291հոդվածով քննվող քրեական գործերի աճման միտումը, դրանց քննությամբ պարզված՝ պատճառված վնասների չափերը, ըստ դատախազության վերլուծության, առաջացել է այս հարցում պատժողական ներգործության միջոցները խստացնելու անհրաժեշտություն, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն ունի:

ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծ՝ Կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Այս նախաձեռնությամբ ՀՀ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես պարտադիր լրացուցիչ պատժատեսակ։

Ինչպես նաև առաջարկվել է նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայում խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող մինչև 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում։

Այս փոփոխությունների արդյունքում, ըստ դատախազության վերլուծության, ինքնաբերաբար կլուծվի նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների, այսինքն  պատասխանատվության անխուսափելիության և սոցիալական արդարության ապահովման սկզբունքների կենսագործման խնդիրը:

Որպես ասվածի օրինակ՝ կարող է դիտարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ քննված քրեական գործը:

1981 թվականին ծնված, բարձրագույն կրթությամբ Վանուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Վանուշ Ա.-ն առանց օգտակար հանածոյի արդյունահանման համապատասխան թույլտվության, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կատարել է ապօրինի արդյունահանում:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 15-ից մինչև նոյեմբերի  28-ն ընկած ժամանակահատվածում Վանուշ Ա.-ն ընդերքի ապօրինի արդյունահանում կատարելու դիտավորությամբ «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ տրամադրված «Լեռնահատկացման» համապատասխան ակտում ամրագրված տեղամասում՝ Շախկուլի գետի հովտում, որևէ մեկի կողմից ընդերքօգտագործման իրավունքով չծանրաբեռնված, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, առանց օգտակար հանածոյի արդյունահանման համապատասխան թույլտվության, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ մի շարք՝ գործով պարզված ու չպարզված  անձանց ներգրավելով ապօրինի արդյունահանման աշխատանքներին ու նրանցից թաքցնելով շահագործվող տարածքն անօրինական օգտագործելու հանգամանքը, նրանց միջոցով օգտագործելով մի շարք տեխնիկական միջոցներ՝ «ԿամԱԶ»-ներ, տրակտորներ, հանքանյութի լվացող սարքի գործադրմամբ կատարել է ապօրինի արդյունահանում՝ նշված տարածքում 1,1 կմ երկայնքով իրականացնելով 68,2 հազար խորանարդ մետր լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ, որից ցրոնային ոսկի պարունակող լեռնային զանգվածը կազմել է 28,2 հազար խորանարդ մետր, իսկ ոսկին՝ 18,46 կգ:

Արդյունքում Վանուշ Ա.-ի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շրջակա միջավայրին, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 327 միլիոն 517 հազար 320 դրամի գույքային վնաս:

Գործի դատական քննության ընթացքում մեղադրող դատախազ Ա. Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել Վանուշ Ա.-ից հօգուտ պետբյուջեի 327 միլիոն 517 հազար 320 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

2020 թվականի հունվարի 29-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան Վ. Համբարձումյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ամբաստանյալ Վանուշ Ա.-ն հայտնել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում, չի ընդունում քաղաքացիական հայցը, բայց չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Դատարանն արձանագրել է, որ մեղսագրված արարքի վաղեմության ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին:

Դատարանը որոշել է Վանուշ Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Վանուշ Ա.-ի գույքի վրա դրված կալանքը, ինչպես նաև Վանուշ Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել են:

Դատարանի որոշումը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ: Բազմահատոր քրեական գործը հանձնվել է արխիվ:

Ներկայացված մեկ կոնկրետ օրինակը ի ցույց է հանում, թե ապօրինի ընդերքօգտագործումը հանրային ինչ վտանգավորություն է ներկայացնում, ինչ վնասներ է հասցնում ընդերքին, շրջակա միջավայրին, երկրին ու բնակչության առողջությանը, և ինչպես է անհամաչափ մեղմ օրենքը ամենաթողության ու անպատժելիության հնարավորություն «ընձեռում» օրինախախտներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում