Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը մեկ շաբաթվա ընթացքում ավելացրել է իր ունեցվածքը 5,2 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն 46,3 միլիարդ դոլարի, հայտնում է Forbes- ը:
«Ինձ համար բացարձակապես միևնույնն է: Այս բոլոր թվերը բարձրանում և իջնում են, բայց միակ կարևոր բանն այն է, որ մենք ստեղծում ենք այնպիսի ապրանքներ, որոնք դուր են գալիս մարդկանց», – նորությունն այսպես է մեկնաբանել Մասկը։
Այժմ միլիարդատերը Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանց ցուցակում 16-րդ տեղն է զբաղեցնում է: Համաշխարհային նմանատիպ վարկանիշային աղյուսակում Մասկը 22-րդ հորիզոնականում է: