ԱՄՆ-ում 1000 տարով դատապարտված մանկապիղծ Փիթեր Մելորին բանտից ազատ է արձակվել, հաղորդում է New York Post-ը։
Պարբերականի համաձայն, Մելորին բանտից ազատ է արձակվել 8 տարվա ազատազրկումից հետո: Վերաքննիչ դատարանը որոշել է, որ հանցագործը բավականաչափ կրել է իր պատիժը:
Փիթեր Մելորին դատապարտվել էր 2012 թվականին։ Դատավճիռը հրապարակելիս դատավորը նրան անվանել էր «աշխարհում մանկական պոռնոգրաֆիայի ամենաակտիվ կոլեկցիոները»: Մելորիի համակարգչում հայտնաբերվել էին մանկական պոռնոգրաֆիայի ավելի քան 26,000 ֆայլեր: