Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կորոնավիրուսի հայկական արտադրության թեստերի ճշգրտությունը հնարավոր կլինի որոշել որոշ ժամանակ անց

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է արտադրել այնքան կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որքան կբավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտ 2000-2500 թեստ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Մեր ինստիտուտը Հայաստանում իրականացնում է կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի արտադրություն։

Մայիսի 14-ին ստացել ենք դրա համար անհրաժեշտ բոլոր նյութերը և սկսել ենք մեր աշխատանքները այս ուղղությամբ։ Աշխատանքները ներառել են նախաարտադրական գործընթացների շտկումը, լաբորատոր փորձարկումները, թեստի փոքրաքանակ խմբի արտադրությունը, որը ուղարկվել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն՝ փորձարկման։ Այսօր ստացել ենք փորձարկման պատասխանը՝ մեր թեստերը երաշխավորվել է օգտագործել 4 նմուշներից 3-ը, ինչը բավական լավ արդյունք է։ Թեստերը ապահովում են բարձր ճշտություն»,- նշել է Առաքելյանը։

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքերով՝ ինստիտուտը սպասում է առողջապահության նախարարության հետ պայմանավորվածություն ձեռք բերելուն, որպեսզի կարողանան թեստերը մատակարարել։

Կորոնավիրուսի հայտնաբերման հայկական արտադրության թեստերի արդյունավետության ու ճշգրտության վերաբերյալ բժշկագիտական հանրույթի անդամները տարակարծիք են։ Նրանցից ոմանք կարծում են, որ այդ թեստերը չեն կարող ճշգրիտ արդյունք ապահովել։

Ըստ Առաքելյանի՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ներգրավված է նաև կորոնավիրուսին վերաբերվող փորձարկումներին․ «Փորձարկել ենք այն ախտահանիչ սարքերը, որոնք մշակել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, ինչպես նաև ախտահանող նյութերը, որոնք մշակվել են Գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Բացի դրանից՝ շարունակում ենք գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են կորոնավիրուսի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նաև այն քիմիական միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են հետագայում դառնալ դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՁԻԱՀ կենտրոնի նախկին բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը կարծում է, որ թեստերի արդյունավետության մասին կարելի է խոսել միայն հետահայաց կերպով։

«Գիտեք, որպես համաճարակաբան կարող եմ գնահատականներ տալ, բայց միայն հետահայաց կերպով։ Երբ կսկսեն կիրառել, կունենանք համեմատություն, այս պահին էլ փորձարկումներ են իրականացվում։ Շատ հարցեր կան, որոնք սպեցիֆիկ ուսումնասիրության կարիք ունեն։ Լիարժեք պատասխանելու համար պետք է համեմատական ուսումնասիրություն իրականացվի։ Ձեր հնչեցրած մտահոգությունների մասով ես իմ կոլեգաներից ևս լսել եմ։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։ Թող օգտագործեն, հետո կտեսնենք, թե որքանով էր արդարացված այդ թեստերի արտադրությունը, ծախսերը, ջանքերը»,- ասաց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը ծանոթ չէ թեստերի արտադրական պրոցեսին, բայց վստահում է առողջապահական ոլորտի ղեկավարի, վարչապետի հայտարարություններին, որ այդ թեստերը բավական արդյունավետ գործում են, ու պատասխանները հավաստի են։

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված, Արարատ Մկրտչյանը գտնում է՝ այն, ինչ պետք է իրականացվեր իրավիճակի կարգավորման ուղղությամբ, արվում է։ «Մենք, կարծես, երկու շաբաթ է գտնվում ենք հետազոտությունների, թեստավորման 30 տոկոսի միջակայքում։ Այսինքն՝ 30 տոկոս հայտնաբերվում են վարակակիրները։ Իմ կարծիքով՝ կայունացման պրոցես է ընթանում այն առումով, որ թվերի կտրուկ մեծացում չունենք։

Սա ես կանվանեի կայունացման ժամանակաշրջան։ Այստեղ ինձ ավելի շատ մտահոգում են մահերը»,- ասաց ոլորտի նախկին պատասխանատուն։

Ըստ Մկրտչյանի, եթե մենք կարողանանք կանխարգելել մահերը, հատկապես երիտասարդ տարիքի, ապա այս պրոցեսը կգնա աստիճանաբար մարման։ «Բոլոր երկրներն էլ դրա միջով անցել են։ Հիմա Եվրոպան բացվում է ամբողջ աշխարհի առաջ՝ ընտրողաբար, իհարկե։ Հրաշքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան մայրցամաքում խնդիրը կա, որովհետև տարածքները մեծ են։ ԱՄՆ-ում նահանգները սկսեցին զանգվածաբար փակվել, հետո աստիճանաբար բացվել, որոշ տեղերում կտրուկ բացվեցին, դրա համար հիմա ԱՄՆ-ում հիվանդացության ու մահացության մեծ թիվ կա։ Համաշխարհային միտքը այլ բան չի առաջարկում, որ, ասենք, Հայաստանն ինչու չի կիրառում դա։ Ավելի լավ բան, քան անհատական կանխարգելման միջոցների կիրառումը, գիտական միտքը չի առաջարկում։ Եթե հայտնագործություն լիներ ու դրա շնորհիվ որևէ երկրում անեին ու հաղթահարեին համաճարակը, կասեինք՝ ինչո՞ւ Հայաստանում չի կիրառվում դա»,- նշեց առողջապահության նախկին նախարարը։

Մկրտչյանը չի կարծում, թե օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսների դեմ արդյունավետ պայքար կարելի է տանել պատվաստանյութերի ստեղծմամբ։ Ոլորտի մասնագետը խորհուրդ է տալիս հրաշքների չսպասել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում