Լուրեր
Սյուռեալիստական և ֆուտուրիստական դրսևորում է ԲՀԿ-ի կողմից․ Արուսյակ Ջուլհակյան
  • 18:30
  • 2020-06-30
  • Դիտումներ՝ *

Ես ողջունում եմ այս երեք կուսակցությունների նորաթուխ պայքարն օրինականության համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն:
«Ես կարծում եմ, որ հեղափոխությունը բոլորին է շանս տվել նոր իրողություններին հարմարվելու և պարզվում է, որ փաստորեն այս կուսակցությունները վերջապես հասկացել են, թե ինչ բան է օրինականությունը և սկսել են պայքարել դրա համար: Իհարկե, մի փոքր սխալ ուղղությամբ են նրանք գնում, բայց լավ է, որ նման փորձեր կան»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *