Monday, 13 05 2024
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հակահեղափոխականները իրավիճակն ապակայունացնելու խնդիր ունեն՝ թիրախը մտավորական Արմեն Սարգսյանն է

Նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է սուր քննադատությունների թիրախում: Այս անգամ պատճառը ԱԺ կանոնակարգ օրենքի հայտնի փոփոխությունը ստորագրելն էր: Դրանով ԱԺ-ն ստանում էր ՍԴ կազմին վերաբերող սահմանադրական փոփոխությունն առանց նախագահի ստորագրության հրապարակելու իրավունք:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված քննադատությունները միանգամայն հասկանալի են: «Նրանց այդ հիվանդագին արձագանքները ու սևեռվածությունը նախագահի անձի վրա միանգամայն բացատրելի են: Իրենք համարում էին, որ եթե նախագահ Արմեն Սարգսյանը նախագահ է  դարձել Սերժ Սարգսյանի օրոք, ապա Սերժ Սարգսյանի իրավական տանիքներին պետք է «տիրություն անի»՝  վարձահատույց լինելով Սերժ Սարգսյանին ինչ-ինչ արժանիքների  համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեհրաբյանն արձանագրում է ՝ Արմեն Սարգսյանը պետության և հանրության շահերով, ՀՀ օրենքներով  առաջնորդվող պետական գործիչ է ու այս էժանագին վայնասունը իհարկե կարհամարհի. «Իհարկե, Արմեն Սարգսյանն իրեն ամբողջությամբ արդարացնում է: Նա այսօր անփոխարինելի դեր է կատարում մեր պետության  մեջ՝ որպես իրավիճակը կայունացնող,  որպես  ծանր քաշային քաղաքական գործիչ: Այս բարեփոխումների հարցում ևս նա հանդես է գալիս  որպես ոգեշնչող անձնավորություն, նաև՝  որպես Հայաստանը հետկորոնավիրուսային  աշխարհի ճանապարհին շատ կարևոր կողմնորոշիչ տվող գիտական անձնավորություն: Արմեն Սարգսյանն  ունի միջազգային  բարձր համբավ: Եվ այս բոլոր ցուցիչներով ես նրա գործունեությունը ավելի քան դրական եմ գնահատում: Եվ դա չափազանցություն չէ.  անցած  երկու տարին  դա հստակ ապացուցեց»:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը  քաղաքական, նույնիսկ հասարակական գործառույթ չունի: «Այդ կարգի նախագահական ինստիտուտներ Եվրոպայում ձևավորվեցին այն երկրներում, որտեղ եղել է անսահմանափակ իշխանությամբ միապետ, օրինակ՝ Իտալիայում՝ Մուսոլինին, Գերմանիայում՝ Հիտլերը, Իսպանիայնում՝ Ֆրանկոն: Այնտեղ միապետի իշխանությունը դուրս մղվեց քաղաքական որոշումներ կայացնելու, հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու իրավունքից ու մնաց խիստ խորհրդանշական: Հայաստանում երբևէ չի եղել այդպես, օրինակ՝ բոլշևիկների առաջին քարտուղարը այդպիսի լիազորություններ չի ունեցել, մեր թագավորները միջնադարում անսահմանափակ իշխանություն չեն ունեցել, նախարարները հակակշիռ են եղել, ու հավասարակշռություն է  եղել: Անիմաստ է  հայ ժողովրդին պարտադրել իրավազուրկ մի պաշտոն, ճիշտ այնպես, ինչպես Հանրային խորհուրդը: Ոչ մի լուրջ գործառույթ չունի, ավելորդ և ընդօրինակված, գուցե և պարտադրված ինստիտուտներ են Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Միևնույն ժամանակ Արշակյանն ընդգծեց՝  քանի որ Արմեն Սարգսյանը անձամբ հեղինակություն է՝ որպես հայ մտավորական, բնական է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման հակառակորդների կողմից նա կթիրախավորվի: «Այն ամենը, ինչ որ լավն է այսօր, դարձել է  թիրախ: Արմեն Սարգսյանը  հայ մտավորական է, որը նաև շատ խորհրդանշական պաշտոն ունի: Թեկուզ խորհրդանշական պաշտոնին, մտավորական, կառուցողական լինելը վտանգավոր է, դրա համար իրեն թիրախավորում են, վարկաբեկում, ներքաշում ինչ-որ ինտրիգի մեջ ու փորձում են թուլացնել կայունությունը Հայաստանի Հանրապետությունում. ապակայունացնելու խնդիր ունեն՝ թիրախը Արմեն Սարգսյանն է: Այն ամենը,  ինչը լավն է,  թիրախավորված է  հակառակորդի  կողմից՝ սկսած տարեց քաղաքացիների վիրուսների  կողմից»,- կեսկատակ հավելեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում