Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Փաշինյանին պետք է վարկաբեկեն, որ շքամուտքերում մարդասպանությամբ զբաղվեն, ուրիշ կերպ հեղաշրջում չեն կարող անել

Խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ուշագրավ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նախկին իշխանությունների, նրանց աջակից քաղաքական ուժերի գործունեությանը: Փաշինյանը նշեց, որ հաջորդ խորհրդարանում լինելու են միայն 2018 թվականի հեղափոխությանն աջակից քաղաքական ուժերը: Նաև ընդգծեց՝ իրենից փորձում են կերտել Սերժ Սարգսյան եղկելի կերպար. «Զինված ուժերի և անվտանգության վրա դրվող գումարները պետք է գոյանան գողացված գումարների վերադարձից. ամեն ինչի անկյունաքարը սա է: Իրավական բնույթի պրոբլեմները պետք է փորձենք լուծել: Մենք ասում ենք` Սերժ Սարգսյանի ընտանիք, «Ձորահէկը» գողացել եք, «Սպայկա»-ով մաքսանենգություն եք արել, սեփականատերերից զոռով խլել եք «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերությունները: Ընտրությունների կեղծման համակարգը ղեկավարել է Սերժ Սարգսյանի ընտանիքը` սկսած սոցհարցումներից, վերջացրած ընտրատեղամասերում միջադեպեր բեմադրելով. իսկ մյուս տեղամասերում շաղգամն իր գործն էր անում: Իսկ հիմա ինձնից ուզում են կերտել Սերժ Սարգսյան, եղկելի կերպար: Սա է նրանց նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի»,-շեշտեց նա: Իսկ սոցիալական բունտով վախեցնողներին Փաշինյանը խորհուրդ տվեց զգուշանալ, որովհետև առաջին հերթին հենց այդ մարդկանց դղյակներն ու բենթլիներն են դառնալու զոհ:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ելույթի հիմնական ուղերձներն ուղղված էին նախկինների հետ համեմատության արդյունքում նոր իշխանություններից հիասթափվողներին։ «Շեշտադրվում էին այն հիմնական տարբերությունները, որոնք պետք է ցույց տան, թե իշխանությունները դեպի ուր են շարժվում, և ինչ հնարավորություններ կան հիմա, որ չկար նախկինում: Այդ համատեքստում է, օրինակ, խոսքի ազատությունը, որի մասին շատ ճիշտ շեշտադրում արեց վարչապետը: Մենք հիշում ենք նախկին իշխանությունների օրվա հեռուստաեթերը և հիմա, երբ կան հակաիշխանական բազմաթիվ հաղորդումներ ու ելույթներ՝ համեմված նույնիսկ վիրավորանքներով: Ինչպես վարչապետը նշեց, ես էլ երկրորդն եմ՝ այդպիսի ելույթ ունեցողներին փողոցում կգցեին քացու տակ»,- «Առաջին լրատվական-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ որակական առումով շատ կարևոր տարբերություններ կան. «Շատ կարևոր մի բան ասաց նաև՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն 2018 թվականի հեղափոխական արժեքները պաշպանող քաղաքական ուժերը: Ես արդեն տեսել եմ սոցիալական ցանցում մեկնաբանություններ՝ թե որոնք են այդ արժեքները: Մի փոքր պարզաբանեմ՝ առաջին հերթին ժողովրդավարական և իրավական պետության արժեքներն են, որոնց բացակայությունն էլ հենց հեղափոխության հիմք է եղել»:

Մեր այն դիտարկմանը, որ իշխանությունները շարունակ համեմատվում են նախկինների հետ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի համար առ այսօր պետք է համեմատության աղբյուր լիներ նախկին համակարգը, Ղևոնդյանը պատասխանեց. «Խոսքը գնում է երկու զուգահեռ հարթության մասին: Եվ առաջինն այն է, թե ինչ են փորձում անել նախկինները: Իսկապես, նախկինները և նրանց հարող ուժերը փորձում են նոր իշխանության վերաբերյալ ձևավորել պատկերացում, թե նման են նախորդին: Նույն Սերժ Սարգսյանն ասում էր, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել, այսինքն՝ ոչ թե վատն է նոր իշխանությունը, այլ նման է նախորդին: Այդպիսով փորձ էր արվում ստանալ ժողովրդական արձագանք, որ եթե ոչինչ չի փոխվել, եկեք նոր հեղափոխություն անենք: Մյուս հարթությունն էլ իշխանության գործունեությունն է, որում, իհարկե, կան խնդիրներ, սակայն դրանք իրարից տարանջատված գործողություններ են, և եթե մենք քննադատում ենք իշխանությանը, դա խնդիրների լուծման համար է: Իսկ նախկինների գործողության տրամաբանությունը միանգամայն հասկանալի է»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ վարչապետի ելույթը լսելիս արձանագրել է՝ գողապետությունը մեռնում է։ «Լյութոկրատական իշխանությունը պետք է ոչնչանա, Հայաստանի ճանապարհը դեպի զարգացում ու ժողովրդավարությունն ապահովված է: Վարչապետն իր վճռականությունը հայտնեց սկսած գործը մինչև վերջ տանելու մասին: Իհարկե, դանդաղել է, բայց դա ուներ նաև որոշակի շարժառիթներ: Պետք է համբերությամբ զինվենք, Հայաստանն աշխարհում բարեկամ պետություն չունի, ու փոփոխությունները պետք է այնպես արվեն, որ չվնասենք մեզ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Շիրինյանի՝ վարչապետ Փաշինյանն ուրվագծեց քաղաքական լանդշաֆտ, երբ ասաց, որ գողապետությանը սպասարկած ուժերը չեն լինելու հաջորդ խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է իր ու Սերժ Սարգսյանի համեմատություններին, նրանից Սերժ Սարգսյան եղկելի կերպար ձևավորելուն, մեր զրուցակիցն ասաց. «Դա նրանից է, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվեց շատ յուրատեսակ ձևով: Բոլոր մնացած կառուցվածքներն առաջացան իր հեղինակության ու հմայքի վրա, և եթե այդ հմայքի աղբյուրը վերացնում են՝ քանդում են իշխանությունը: Ասում են՝ ինչ տարբերություն, ես ասում եմ՝ մեծ տարբերության: Պետք է իրեն վարկաբեկեն, որ գործն առաջ տանեն: Եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ընկավ՝ կարող են հեղաշրջում անել, իսկ այսպես վախենում են: Նրանք կարող են անկյուններից սկսեն մարդասպանությամբ զբաղել, շքամուտքերով պատվերով սպանություններ անել: Այդ գործի մեջ վարպետ են: Մենք այդպիսի ոխերիմ թշնամիներ շատ ունենք՝ իրենց հինգերորդ շարասյան հետ մեկտեղ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում