Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«ԿԲ-ի առաջնահերթ խնդիրներից մեկը տնտեսության մեջ «էժան փողերի» ներարկման քաղաքականությունը պիտի լինի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, 12 տարվա պաշտոնավարումից հետո ԿԲ նախագահի պաշտոնում իր աշխատանքն ավարտեց Արթուր Ջավադյանը, որին այդ պաշտոնում փոխարինեց Մարտին Գալստյանը: Վարչապետի հրամանագրով Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք Ջավադյանի 12 տարվա աշխատանքը, արդյոք այն Ձեզ գոհացրե՞լ է, և հիմա հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում ի՞նչ ակնկալիքներ պիտի ունենանք ԿԲ այլևս նախկին նախագահից:

– Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեր երկրի ամենակայացած և պրոֆեսիոնալ ինստիտուտներից է, որտեղ իրապես աշխատում են բանիմաց և իրենց գործին լավ տիրապետող մասնագետներ։ Հատկապես 1990-ականների երկրորդ կեսից սկսած՝ ՀՀ ԿԲ-ն աստիճանաբար կատարելագործվել է և մեծացրել իր պոտենցիալը։ Վերջին տասնամյակում ևս ակնհայտ է, որ ՀՀ ԿԲ-ն կարողացել է ապահովել երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու արդյունավետ դրամավարկային քաղաքականություն իրականացրել։ Այս ընթացքում ավելացվեց բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը՝ այն 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ, ինչի արդյունքում առևտրային բանկերը ստիպված եղան համալրել իրենց կապիտալը։ Արդյունքում՝ 21 առևտրային բանկերից իրենց գործունեությունը շարունակեցին 17-ը։ Վստահ կարող ենք ասել, որ այս փոփոխության արդյունքում բանկային համակարգն առավել կայուն է դարձել և ի զորու է դիմակայելու հնարավոր ցնցումներին։ Ըստ էության, համաճարակով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում մենք ականատեսն ենք լինում, որ ՀՀ բանկային համակարգը դեռևս կարողանում է լուծել ի հայտ եկող խնդիրները։

– Ո՞րն է լինելու Արթուր Ջավադյանի առաքելությունն այս նոր պաշտոնում, ի՞նչ գործառույթներ է իրականացնելու: Ոմանք այսպիսի տեսակետներ են հնչեցնում, թե հիմա Ջավադյանի նոր գործը լինելու է հիմնականում, այսպես ասած, դրսից փող բերելը, իսկ ավելի կոնկրետ՝ արտաքին պարտքն ավելացնելը՝ օգտագործելով, բնականաբար, իր «հին ու բարի կապերը»: Համամի՞տ եք այս տեսակետների հետ, թե՞ ոչ:

– Հաշվի առնելով Արթուր Ջավադյանի փորձառությունն ու անցած ճանապարհը՝ ես ևս կարծում եմ, որ նրա, որպես հատուկ հանձնարարություններով դեսպանի, հիմնական առաքելությունը պետք է լինի միջազգային կառույցների հետ ինտենսիվ աշխատանքը՝ վարկային միջոցներ, տարաբնույթ դրամաշնորհներ, ինչու չէ նաև ներդրումներ բերելու ուղղությամբ։ Մեր տնտեսությունում առկա բացասական միտումները մեղմելու և ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը փոխառու միջոցների ներգրավումն է ու դրանց միջոցով խթանիչ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը։ Ուստի կարծում եմ, որ Արթուր Ջավադյանի հիմնական խնդիրը տնտեսությունում «փող ներարկելու» համար անհրաժեշտ դրամական միջոցների ներգրավումն է։

– Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ կարևոր գործառույթներ ունի այս ճգնաժամային իրավիճակում ՀՀ ԿԲ-ն, և որո՞նք պետք է լինեն բանկի օրակարգային կարևորության հարցերը։

– Ստեղծված ճգնաժամային իրավիճակում մեր հիմնական խնդիրը տնտեսությունում իրացվելիության ապահովումն է, ինչը ենթադրում է տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար հնարավորինս էժան դրամական միջոցների տրամադրում։ Ինչպես արդեն նշեցի, պետությունը պետք է տնտեսությունում «փող ներարկի», որպեսզի գործազրկությունը ահագնացող տեմպերով չաճի, թողարկման ծավալները կտրուկ չնվազեն։ Այս գործում ԿԲ-ի հիմնական անելիքը, այսպես կոչված՝ «էժան փողերի» քաղաքականության իրականացումն է։ Այսինքն՝ ԿԲ-ն պետք է հնարավորինս դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով ավելացնի շրջանառության մեջ եղած փողի քանակը։ Ըստ էության, ԿԲ-ի նորընտիր նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ ԿԲ խորհրդի առաջին որոշումներից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով նվազեցնելն էր, ինչը թեև համարձակ որոշում է, բայց, միևնույն ժամանակ, առկա տնտեսական իրողությունների պայմաններում՝ նաև անխուսափելի, եթե չասենք՝ պարտադրված։

– Պարոն Խաչատրյան, նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին, եթե ճանաչում եք, ապա ի՞նչ կարծիք ունեք նրա մասին: Կարո՞ղ է նա այս պաշտոնում հավուր պատշաճի իրականացնել իր պարտականությունները: Առաջնահերթ ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

– Անձնապես ԿԲ-ի նորընտիր նախագահին չեմ ճանաչում, սակայն նրա կենսագրությունն ու աշխատանքային փորձառությունը հուշում են, որ նա բավարար գիտելիք և փորձ ունի ԿԲ-ի առջև դրված խնդիրները լուծելու համար։ Հույս ունեմ, որ սպասումները կարդարանան, և պարոն Գալստյանը կկարողանա արդյունավետ կերպով լուծել իր առջև դրված խնդիրները։ Առաջնային խնդիրներից են գնաճի նպատակադրման քաղաքականության ապահովման մեխանիզմների կատարելագործումն ու դրանց արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայունության մակարդակի շարունակական բարձրացումը։ Տարիներ ի վեր մեր երկրի համար խնդրահարույց է շարունակում մնալ նաև արժեթղթերի շուկայի ոչ զարգացվածությունը, որի ուղղությամբ ևս ԿԲ-ն պետք է միջոցառումների ծրագիր մշակի և իրականացնի։

– Մարտին Գալստյանին աշխատակազմին ներկայացնելիս վարչապետը ընդգծեց, որ Երրորդ հանրապետության ձեռքբերումներից մեկը բանկային համակարգն է, սակայն պետք է փոխել քաղաքացիների վերաբերմունքն առ բանկեր, որպեսզի նեգատիվ ընկալումներ չձևավորվեն, քաղաքացիների մոտ վստահության մակարդակը բարձրանա: Որքնաո՞վ է այսօր Հայաստանում կայացած բանկային համակարգը, և ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացվի հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ:

– Իրապես մենք ունենք բավականաչափ զարգացած բանկային համակարգ, բայց դա բնավ չի նշանակում, որ այս ոլորտում անելիքներ չկան։ Դեռևս բարձր են վարկերի տոկոսները, որոշակի խնդիրներ կան քաղաքացիների ընկալումներում, և այս ուղղություններով ԿԲ-ն պետք է հետևողական աշխատանք տանի։ Ինչ վերաբերվում է ֆինանսական գրագիտության մակարդակին, ապա դա մեր առաջնահերթություններից պետք է լինի։ Ըստ որում, հարկ է նշել, որ սա նոր գաղափար չի։ Առնվազն 6-7 տարի է ԿԲ-ն խոսում է սրա կարևորության մասին և նաև որոշակի քայլեր է իրականացնում։ Համապատասխան հայեցակարգեր են ընդունվել, գործողությունների ծրագրեր մշակվել, դպրոցական ծրագրում որոշ առարկաների շրջանակներում ինտեգրվել են ֆինանսական գրագիտության հետ առնչվող բաղադրիչներ և այլն։ Այդուհանդերձ, ֆինանսական գրագիտության մակարդակը մեզանում բարձր չէ, ուստի անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում