Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ահա եկա , որ մի բան ասեմ ու էլի գնամ …

Աչքովս ընկավ մի քանի գրառումներ այն մասին , որ չենք դատապարտել ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ նկատմամբ բռնությունը , թեև անմիջական ինձ չի ուղղված , բայց նաև ինձ է վերաբերում. ուստի խոսեմ:

Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն, ցանկացած մարդու նկատմամբ ՝ կին , տղամարդ , տարեց , թե երեխա , կարևոր չէ: Դատապարտել եմ , դատապարտում եմ և դատապարտելու եմ …

Հիմա , երբ ասվում է չեք դատապարտել ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ նկատմամաբ , հարց է առաջանում , իսկ ինչո՞ւ ոչ նաև տղամարդ պատգամավորների , հաջորդ հարցը իսկ ի՞նչ կապ ունի պատգամավոր է , թե ոչ :

Այսօր մի նախադասություն էր պտտվում « Ես չեմ հիշում որևէ իշխանության օրոք , որ կին պատգամավորների շպրտեն գետնին և քարշ տան » : Հոգիս չեմ սևացնի ասեմ «այսօր նման բան չի եղել» , քանի որ չեմ հասցրել նայել բողոքի ակցիան և տեսել եմ մի քանի նկարներ միայն , որից կարող եմ ենթադրել ինչ -որ բան եղել է և այո ոստիկանությունը պետք է լինի շատ զգույշ , շատ պրոֆեսիոնալ , շատ կոռեկտ գործելաոճով : Նաև հոգիս չեմ սևացնի չհարցնել , թե « հարգելիներս այստեղ կուլմինացիան կին պատգամավորն է , թե առհասարակ կինը» : Եթե կինը , ապա բոլոր իշխանությունների ժամանկ ամենաանխիղճ վերաբերմունքին ենք արժանացել . ծեծ , ջարդ , ջրցան , վրաերթ , տարատեսակ պայթուցիկներ , բերման ենթարկվել ու այդպես շարունակ :

Քանի որ բողոքի ակցիաներում «հնաբնակ» եմ , տեսել եմ ամեն ինչ , կրել եմ ամեն վերաբերմունքի հետևանք , տեսել եմ շատ անհանդուրժող վերաբերմունք մեր նկատմամբ և այլն , բայց հանուն արդարության ասեմ , որ չեմ նկատել որևէ կին պատգամավորի պահանջ , թե ինչու՞ եք ոստիկաններ քաշքշում էդ աղջիկներին , խփում , ծեծում , քարշ տալիս գետնով , հարվածում անողոք : Էլեկտրիկ Երևանը վկա , շատ հեռու չեմ գնա :

Չեմ ակնկալել , չեմ պահանջել՝ մտածել եմ ամեն մեկը պետք է իր ցանկությամբ դա անի , իր մտածողությամբ ու իր արժեհամակարգով :

Այսօր ես որպես պատգամավոր՝ ուղղակի դատապարտում եմ ոստիկանների կողմից օրենքից դուրս կատարած ամեն քայլ , անկախ նրանից , որ տեղյակ չեմ թե ինչեր է տեղի ունեցել , եթե կա գեթ մեկ անօրինություն , ապա դատապարտելի է, եթե կա գեթ մեկ բռնի վերաբերմունք ցանկացածի հանդեպ ,ապա դատապարտելի է ՝ անկախ պաշտոնից , եթե կա անհամաչափ գործողություններ , ապա դատապարտելի է և այդպես շարունակ :

Հիմա կասեք , բա պատգամավորը անձեռնամխելի է , իսկ կին պատգամավորը համ անձեռնամխելի է , համ էլ կին է , բայց ես չեմ համաձայնվի , քանի որ կրկնում եմ՝ բռնությունը «սեռ» չունի, առավել ևս «պաշտոն» : Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի , օրենքը հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ :

Անօրինությունը սկսվում է այն ժամանակ , երբ օրենքը հավասարազոր չի կիրառվում : Ուստի խնդրանք , հորդոր , պահանջ իրավապահ բոլոր մարմիններին՝ օրենքի հավասար դաշտ բերեք բոլորիս և կիրառեք այն հավասարաչափ և ամենայն մանրակրկտությամբ : Ես ձգտում եմ ապրել օրենքի Հայաստանում , որտեղ այն չի հարցնում սեռ , պաշտոն , ունեցվածք և բոլորը հարգում են ու տեր կանգնում :

Առողջ եղեք , սա էլ պատմության մի էջ է :

Կարևորը երկիրն այս օրհասական վիճակից դուրս գա , մարդիկ առողջանան և վերադառնան իրենց տուն , բժիշկները վերադառնան իրենց բնականոն կյանքին մնացած հարցերը կլուծվեն իրենց հերթով և իրենց ժամանակին: Վստահ եմ բոլորդ եք կողմ , որ օրենքի առաջ բոլորս պետք է լինենք հավասար»:

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3338748886156103

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում