Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջ է դնում «անվերջ պատերազմների դարաշրջանին»: ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում՝ կուրսանտներին դիմելիս, հայտնում է «Մոսկվա 24»-ը:
«Դուք ձեր բանակային կարիերան սկսում եք ամերիկյան պատմության կարևորագույն ժամանակահատվածում: Մենք վերականգնում ենք այն հիմնական սկզբունքը, ըստ որի՝ ամերիկացի զինվորի աշխատանքը ոչ թե օտար երկրները վերակառուցելն է, այլ մեր երկիրը թշնամիներից պաշտպանելը», – ասաց Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփն ավելացրեց, որ ամերիկյան զինուժը պարտավոր չէ հին հակամարտություններ լուծել «հեռավոր երկրներում, որոնց մասին շատերը նույնիսկ չեն լսել»: Այժմ ԱՄՆ-ը «պայքարելու է միայն հաղթելու համար», – հավելել է ԱՄՆ առաջնորդը:









































