Երեկ՝ ժամը 24։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում։ Շիրակացի 177 հասեում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել փողոցի երթևեկելի մասին ու բախվել ճամփեզրին կայանած Mercedes և Opel մակնիշների ավտոմեքենաներին։
Բախման հետևանքով երկու մեքենաների հետնամասերը որոշ հատվածներում վնասվել են։ BMW մակնիշի ավտոմեքենան նույնպես նյութական վնասներ է կրել: Տուժածներ չկան։