Վրաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 851-ի, միևնույն ժամանակ ապաքինվածների թիվն ավելացել է հինգով, հաղորդում է StopCov կայքը։
Այսպիսով 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն աճել է 14-ով, կարանտինում է գտնվում 3026 մարդ, հիվանդանոցներում բուժում է ստանում 297-ը։ Առողջացել է 702 պացիենտ, 13 մարդ մահացել է։
Հիշեցնենք, որ վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին։