Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Գազի պայմանագիրը կոմերցիոն պատմություն է. պետք չէ դրա մեջ փնտրել «ազգային ստորացման էլեմենտներ»

Նույնիսկ կորոնավիրուսի արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը, ինչպես հիմա է ընդունված ասել, պատերազմական վիճակի մեջ է, ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ ներհայաստանյան հանրային-քաղաքական քննարկումների ամենասուր և արդիական խնդիրներից մեկը՝ զուտ այն պատճառով, որ սկզբունքային լուծում չի ստանում: Այդ պատճառով էլ հայաստանցի շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ առաջարկում են հարցի արմատական լուծում՝ բարձրացնելով 2013 թ. դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային վիճահարույց պայմանագրի վերանայման հարցը: Ամսվա սկզբին Ազգային ժողովում նման առաջարկով է հանդես եկել պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ միակ ելքը «այս արատավոր իրավիճակից» 2013-ի «գազային խայտառակ համաձայնագրի» վերանայումն է:

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ստորագրված և հաստատված այս համաձայնագրով, հիշեցնենք, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, ՀՀ կառավարության կուտակած [ենթադրյալ] պարտքի դիմաց, ձեռք բերեց նախկին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող վերջին 20-տոկոսանոց փաթեթը, որից հետո «ՀայՌուսգազարդը» վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»՝ դառնալով ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունը: Այդպիսով, Ռուսաստանը լիակատար մենաշնորհ ստացավ Հայաստանի գազամատակարարման և գազասպառման ոլորտում, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և այն ժամանակվա Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի թեթև ձեռքով, պարտավորվեց մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ գազ գնել միայն ռուսական «Գազպրոմից»:

Անդրադառնալով այս փաստաթղթին՝ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Ա. Բաբաջանյանը ասել է, որ գազի սակագնի քննարկման ժամանակ ամեն անգամ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում՝ 2013 թվականին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում: «Մենք այսօր գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար: Այս արատավոր իրավիճակից միակ ելքն այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է, ինչը բարդ, այդուհանդերձ, անխուսափելի գործընթաց է: Սա հրամայական է, այլևս ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող հարց», – ասել է պատգմավորը:

Հասարակական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանն էլ իր հերթին հայտարարել է, թե Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013 թ. գազային համաձայնագրի համար, քանի որ ըստ էության՝ նա 30 տարով Մոսկվային է հանձնել Հայաստանում գազի գին սահմանելու իրավունքը՝ առանց որևէ սահմանափակման:

Իոաննիսյանն ասում է, թե համաձայնագիրը կարդալով՝ հասկացել է, որ այն ելք-լուծման տեղ չի թողնում, քանի որ ո՛չ կարող ենք Իրանից էժան գազ գնել (ու այդ ցածր գինը սակագնի հիմքում դնել), ո՛չ էլ կարող ենք «Գազպրոմից» պահանջել, որ գազ մատակարարի մեզ խելքին մոտ գնով: Եվ սա այն դեպքում, երբ ս. թ. ապրիլ ամսին ռուսական գազը եվրոպական երկրներին մատակարարվել է միջինում 59 դոլար/1000մ³  գնով, իսկ Հայաստանին՝ 165 դոլարով (!):

 «Սերժ Սարգսյանի կառավարության ստորագրած պայմանագրով, ըստ էության, Հայաստանը պարտավորվել է ապահովել, որ մինչև 2043 թվականը Կրեմլը ինչ գին ուզենա՝ այդ գնով էլ պետք է սպառենք կապույտ վառելիքը: Սերժ Սարգսյանը Մոսկվային 30 տարով հանձնեց Հայաստանում գազի գին սահմանելու իրավունք՝ առանց որևէ սահմանափակման: Սա այն դեպքն է, երբ ռուսներին խնդրելուց բացի՝ ուրիշ լծակ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չեն թողել», – նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը:

Ռուսաստանցի փորձագետները, սակայն, համաձայն չեն նմանատիպ գնահատականների հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն, քաղաքական, տնտեսական և էներգետիկայի հարցերի վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:

– Պարոն Սիմոնով, հավանաբար տեղյակ եք, որ այս տարվա մարտի վերջին Հայաստանի կառավարությունը դիմել էր «Գազպրոմի» ղեկավարությանը՝ առաջարկելով քննարկել հայ-վրացական սահմանին գազի գինը նվազեցնելու հարցը՝ նկատի ունենալով էներգառեսուրսների համաշխարհային շուկայում տիրող իրավիճակն ու մասնավորապես նավթի գների կտրուկ անկումը: Բայց «Գազպրոմը» կամ Ռուսաստանի կառավարությունը առայժմ ընդառաջ չեն գնացել այս առաջարկին: Ավելին, «Գազպրոմ Արմենիան» հայցել է գազի ներքին սակագնի բարձրացում, և ըստ ամենայնի՝ սակագինը որոշ չափով կբարձրանա: Ի՞նչ վիճակ է այսօր էներգակիրների շուկայում, և կա՞ արդյոք հնարավորություն վերանայելու և նվազեցնելու ռուսական գազի ինքնարժեքը Հայաստանի համար:

– Իրավիճակն իրոք բավական բարդ է, քանի որ, ինչպես հայտնի է, գազը ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի համար ավանդաբար շատ էժան է եղել, պարզապես բանը նրանում է, որ այժմ գինը համաշխարհային շուկայում կտրուկ անկում է ապրել, և սա իսկապես օբյեկտիվ իրականություն է: Ուստի Հայաստանի կամ Բելառուսի պահանջները, կարծեք թե, արդարացված են թվում, եթե Հայաստանի գազի գինը համեմատենք Եվրոպայի սփոթային հարթակների գների հետ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այն ժամանակ, երբ մենք պայմանավորվում էինք Հայաստանի կամ Բելառուսի հետ գնի շուրջ, այդ գինը բարձր չէր մյուսների համեմատ, այլ շատ հարմարավետ էր և ցածր: Այժմ շատ մոդայիկ է նայել Եվրոպայի սփոթային գներին և ասել, թե «տեսե՛ք՝ այնտեղ ինչ գներ են», բայց իրականում պայմանագրերը բոլորի հետ էլ տարբեր են, և ոչ բոլոր եվրոպական երկրները հնարավորություն ունեն գազ գնելու սփոթային գներով:

Բայց ամենակարևորը՝ պիտի ինքներս մեզ հարց տանք՝ եթե համաշխարհային գները բարձրանան, Հայաստանը նույն կերպ կխնդրի՞ բարձրացնել գազի գինը, քանի որ գազը թանկացել է համաշխարհային շուկայում: Ուստի նման դեպքերում պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ սովորաբար պայմանագրերում լինում է գնի ամրագրման էլեմենտը: Ասենք, ֆիքսելով գինը՝ դուք գիտեք, որ ապահովագրված եք գնաճից: Բայց երբեմն պատահում են, իմ կարծիքով, ոչ այնքան ազնիվ պատմություններ, երբ սպառողը տեսնում է, որ գներն ընկել են ու սկսում է պահանջել, որ իր համար էլ գինը իջեցնեն: Բայց երբ գներն աճում են՝ նա չի ասում, թե հարկավոր է գինը բարձրացնել:

Այդուհանդերձ, ես չեմ բացառում, որ «Գազպրոմը» վերջիվերջո ընդառաջ կգնա հայկական կողմին: Չնայած ես շատ ռադիկալ փոփոխություններ չէի սպասի: Նորից եմ ասում՝ ես հասկանում եմ, որ հավանաբար հայաստանցի սպառողը այլ կերպ է նայում հարցին և իր համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ չպիտի գներն իջնեն, բայց հարցի էությունը կայանում է նրանում, որ կա ֆիքսված գին, և ունենալով երաշխավորված գին՝ դուք պաշտպանված եք գնային թռիչքներից: Այո՛, մյուս կողմից եթե գինն ընկնում է՝ այդ ֆիքսված գինը ձեզ բարձր է թվում: Բայց ինձ թվում է՝ հարցին հարկավոր է նայել ավելի երկարաժամկետ հեռանկարով: Առավել ևս, ինչպես տեսնում եք՝ նավթի գներն այժմ աճում են: Դրանք, իհարկե, ֆանտաստիկ չեն թվում, բայց ամեն դեպքում աճում են: Իսկ դրա ետևից կսկսի բարձրանալ նաև գազի գինը:

– Ձեր տեսակետը հասկանալի է, բայց հայ-ռուսական գազային համաձայնության առնչությամբ մի շատ կարևոր նրբերանգ կա, որն ազդում է խնդրի էության վրա: Եվ դա այսպես կոչված «մարժայի» հարցն է, երբ գազի ինքնարժեքի և վերջնական սակագնի միջև բավական մեծ տարբերություն կա: Այլ խոսքերով՝ 2013-ին կողմերը պայմանավորվել էին, որ սահմանին գազի գինը 5 տարով լինի 150 դոլար/1000մ³, բայց սպառողին գազը մատակարարվում էր 290-300 դոլարով: 2019 հունվարին, ըստ նոր պայմանավորվածության, գազի գինը սահմանին դարձավ 165 դոլար, սակայն սակագինը մնաց նույնը: Եվ հիմա «Գազպրոմ Արմենիան» հայցում է հավելյալ եկամուտ սակագնից: Այսինքն՝ սպառողն, ըստ էության, գրեթե կրկնակի անգամ թանկ է վճարում գազի համար: Սրանում է խնդիրը:

– Ես հասկացա ձեր նշած նրբերանգը և հասկանում եմ, որ սպառող երկրի տեսանկյունից գինը միշտ անարդար է թվում, բայց մյուս կողմից՝ դուք էլ եք հասկանում, որ այն գինը, որ տեսնում եք եվրոպական սփոթում, վերջնական գինը չէ և այն գինը չէ, որով գազը վաճառվում է եվրոպացի սպառողներին: Գազային բիզնեսում էլ կա վերավաճառքի էլեմենտը, և վերջնական սակագինը տարբերվում է մեծածախ գնից: Ընդ որում, դուք էլ շատ լավ գիտեք, որ Հայաստանի նոր ղեկավարության պահանջով Ռուսաստանը ընդառաջ է գնացել հայկական կողմին, և «Գազպրոմը» կրճատել է հայկական ստորաբաժանման մարժան: Բայց նորից եմ ասում՝ ես չեմ բացառում, որ բանակցությունների ընթացքում հավելյալ զիջումներ արվեն: Միայն թե չարժե մեծ ակնկալիքներ ունենալ: Շատ հաճախ, երբ խոսք է գնում զիջումների կամ գնի նվազեցման մասին, Հայաստանում շատերը մտածում են, թե գինը 2 կամ 3 անգամ կնվազի: Կարծում եմ՝ նման սպասումներ էլ չարժե ունենալ:

– Դուք նշեցիք, որ պայմանագրերը տարբեր կողմերի հետ շատ տարբեր են լինում, և այս առումով մենք գալիս ենք մեր թեմայի հիմնական հարցին՝ 2013 թ. ստորագրված համաձայնագրին: Որոշ գնահատականների համաձայն՝ այս պայմանագրի որոշ կետեր անընդունելի են հայկական կողմի համար և նույնիսկ ստորացուցիչ: Չգիտեմ՝ ինչպես կարելի է ձևակերպել, որ կոռեկտ հնչի: Եվ այսօր Հայաստանի քաղաքական դասի մի քանի ներկայացուցիչներ բարձրացնում են այս համաձայնագրի վերանայման հարցը: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է դա հնարավոր այսօր և ի՞նչ քաղաքական ռիսկեր են բխում այս հարցի բարձրացումից, եթե այն բերվի երկկողմ հարաբերությունների օրակարգ:

– Դուք բավական խիստ ձևակերպումներ օգտագործեցիք՝ «ստորացուցիչ» և այլն…

– Այո՛, կարող եմ մեջբերումներ անել պայմանագրից, ըստ որի՝ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը նույնիսկ արդեն ձայնի իրավունք չունի «ՀայՌուսգազարդ» («Գազպրոմ Արմենիա») ընկերության տնօրենների խորհրդի նիստերին: Էլ չեմ խոսում մյուս կետերի մասին…

– Տեսեք, իրավիճակն այնպիսին է, որ [Հայաստանի] գազատրանսպորտային համակարգի սեփականատերը «Գազպրոմն» է: Սա մի որոշում էր, որն ընդունվել է, և ես կարծում եմ, որ այս իրավիճակը չի փոխվի: Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, այդ գազատրանսպորտային համակարգը գտվնում է Հայաստանի տարածքում, և անշուշտ, Հայաստանն ամեն դեպքում պահպանում է այս իրավիճակին միջամտելու քաղաքական լծակները:

Ինձ թվում է՝ այդ պայմանագիրն ուղղակի շատ էմոցիոնալ է ընկալվում Հայաստանում: Ու թեև դուք ասում եք, որ Հայաստանն այնտեղ չունի ձայնի իրավունք, բայց հասկանում եք, Հայաստանը նաև մասնաբաժին չունի այդ ակտիվում: Պատկերացրեք, որ դուք ինչ-որ ընկերության սեփականատեր չեք, բայց ուզում եք, որ ձեր ներկայացուցիչն ընդգրկվի տնօրենների խորհրդի կազմի մեջ: Ի՞նչ հիմքով: Սովորաբար պետությունն ունենում է ներկայացուցիչ տնօրենների խորհրդում, եթե այդ պետությունը ունի մասնաբաժին՝ որոշակի շեմից ոչ ցածր: Սովորաբար այդ շեմը 6-8 տոկոս է: Այս իմաստով ես կարծում եմ, որ դա համապատասխանում է աշխարհում ընդունված կորպորատիվ կանոններին: Այն, որ Հայաստանը չունի ներկայացուցիչ տնօրենների խորհրդում, ազգային ստորացման ակտ չէ: Սա կոմերցիոն պատմություն է, և ինձ թվում է՝ շատ ավելի լավ կլիներ, եթե մենք գազային բիզնեսին վերաբերվեինք որպես պարզապես բիզնեսի և չփնտրեինք դրա մեջ ազգային ստորացման էլեմենտներ:

Բայց ամեն դեպքում ես հույս ունեմ գործընթացն ավելի թափանցիկ կդառնա և մարդկանց համար ավելի պարզ կլինեն գնագոյացման և եկամուտների հետ կապված հարցերը: Այստեղ, այո՛, կան հարցեր: Ես համաձայն եմ: Պետք է այդ հարցերը լուծել, ոչ թե ասել՝ «եկեք վերանայենք պայմանագիրը, այն ստորացնում է…»: Եթե դուք ասեիք՝ ինֆորմացիայի, թափանցիկության պակաս կա, մենք կուզեինայինք հասկանալ գների կառուցվածքը, ի՞նչ մարժա ունի այդ կառուցվածքը, և այլն՝ դա հասկանալի է: Բայց պետք չէ դրան վերաբերվել որպես ինչ-որ քաղաքական խաղի: Վերաբերվեք դրան որպես կոմերցիոն ակտիվի, որը դուք վաճառել եք:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում