Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Գազպրոմն» իր կորուստներն ուզում է փակել Հայաստանի հաշվին. շուկայակա՞ն, թե՞ վասալային հարաբերություններ

Համաշխարհային շուկայում էներգակիների և առաջին հերթին նավթի գների կտրուկ անկումը որոշ հույսեր առաջացրեցին Հայաստանում, որ կարող է վերջապես իջնել նաև Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը, որը ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ մեր երկրի բնակչության համար, այլև հատկապես վերջին տարիներին դարձել է բավական սուր խնդիր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Հակառակ այս տրամադրություններին՝ ռուսաստանյան «Գազպրոմը» նախորդ տարի գազը, այսպես ասած, սահմանին 15 դոլարով թանկացնելուց հետո ցանկանում է դա արտացոլել նաև սպառման սակագնի մեջ և, կարծես, այնքան էլ հակված չէ քննարկելու հայկական կողմի՝ գազի ինքնարժեքը նվազեցնելու առաջարկը:

Տրամաբանության կանոններին հակառակ

Ս. թ. մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ առաջարկելով նոր բանակցություններ սկսել Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև վճարումը գազի համար ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի շուրջ: Թվում է, թե սա միանգամայն տրամաբանական քայլ է և ադեկվատ արձագանք վերջին ամսվա հայտնի իրադարձություններին, առավել ևս եթե հաշվի առնենք այն փաստը, որ ըստ ոլորտի ուսումնասիրողների՝ գազի գինն էլ է վերջին ամիսներին շուկայում որոշակիորեն նվազել: Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է, որ իսկապես հիմա գազի գինը եվրոպական երկրներում նվազագույնն է 2005 թ. հետո: Վերջին 17-18 տարիների կտրվածքով ռեկորդային անկում էր արձանագրվել նաև հում նավթի շուկայում: Ոլորտի հայաստանցի փորձագետներն ասում են, որ այս իրավիճակում «Գազպրոմի» ղեկավարությանը համապատասխան առաջարկով դիմելու նախաձեռնությունը շատ տեղին է և ճիշտ: Բայց պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ և ամեն ինչ չէ, որ արվում է տրամաբանության շրջանակներում, հատկապես երբ խոսքը Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության մասին է: Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ռուսաստանյան «Գազպրոմի» դուստր ընկերությունը Հայաստանում՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ առաջարկելով վերանայել գազի սակագինը: Մասնագետներն ասում են, որ խոսքն, ըստ էության, գազի սակագնի բարձրացման մասին է, ոչ թե նվազեցման:

Ստացվում է, որ հայկական կողմը, հաշվի առնելով համաշխարհային շուկայի միտումները, դիմում է գործընկերոջը գազի մեծածախ գինը (Վրաստան-Հայաստան սահմանին, ըստ 2019 թ. հունվարի պայմանավորվածության՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1000 մ³-ի համար) նվազեցնելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով, իսկ «Գազպրոմի» դուստրը ի պատասխան հայտ է ներկայացնում ս. թ. հուլիսի 1-ից բարձրացնելու գազի սակագինը (մանրածախ գինը) հայաստանյան սպառողների համար: Ի՞նչ է սա. պաշտպանություն հակահարձակման միջոցո՞վ, մեծածախ գնի նվազեցումը կանխելու փո՞րձ: Որքանո՞վ է «Գազպրոմի» այս հայտը արդարացված և հիմնավորված: Սա զուտ ֆինանսակա՞ն խնդիր է, թե՞ նաև քաղաքական:

«Գազպրոմ Արմենիան» հայցում է հավելյալ եկամուտ սակագնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նամակով դիմել էր «Գազպրոմի» ղեկավարությանը, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, թե հայկական «Գազպրոմի» հայտը որոշ չափով սպասելի էր, քանի որ հայկական «Գազպրոմը» համարում է, որ պետք է ներդրումներ անի՝ գազի մատակարարման գործընթացը անվտանգ և անխափան կազմակերպելու համար, բայց ներկայիս «մարժան» (մեծածախ գնի և սակագնի տարբերությունը) «չի բավարարում բնականոն այդ գործունեությունը իրականացնելու համար, ըստ այդմ՝ հայկական «Գազպրոմը» հայցում է հավելյալ եկամուտ սակագնից»: Փոխվարչապետի խոսքերով՝ գազի միջին սակագինը այս պահին կազմում է 255 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ սահմանին գինը, ըստ վերջին պայմանավորվածության, 165 դոլար է:

Ինչպիսի՞ն է գնագոյացման մեխանիզմը

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ գնագոյացման այս գործընթացը, երբ «Գազպրոմը» մի գնով գազը մատակարարում է իր դուստր ընկերությանը, որն էլ շատ ավելի բարձր սակագնով վաճառում է հայաստանցի սպառողին, այդքան էլ հստակ հստակ չէ, և այդ տարբերության հիմնավորման առնչությամբ փորձագետները լուրջ հարցեր ունեն: Օրինակ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանում գազի գնագոյացման մեխանիզմը պետք է լինի հստակ, թափանցիկ և տրամաբանական, և «Գազպրոմ Արմենիան», Հայաստանի պատկան մարմինները, նույն ՀԾԿՀ-ն այս տարիների ընթացքում պետք է հստակ և հոդաբաշխ ներկայացնեին՝ ինչպիսի՞ն են սակագների գոյացման մեխանիզմները և կան արդյո՞ք այնտեղ ոչ ռացիոնալ ծախսեր, թե՞ ոչ: Բայց դա տեղի չի ունեցել, ուստի այս պարագայում «Գազպրոմ Արմենիայի» կողմից նման հայտ ներկայացնելը ժամանակավրեպ է և ուղղակի արտացոլում է այդ կառույցի կորպորատիվ, եսակենտրոն մոտեցումը:

Հայաստանի հաշվին

Ռուսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը իր հերթին ասել է, թե «Գազպրոմը» ծանր վիճակում է հայտնվել Եվրոպայում տաք ձռան ու կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների պատճառով, և առավել հավանական է, որ գազի գինը բարձրացնի Հայաստանի համար։ Յուշկովի խոսքերով՝ «Գազպրոմն» այժմ փորձում է գտնել եկամտի նոր աղբյուրներ՝ դրան զուգահեռ կրճատելով ծախսերն այնտեղ, որտեղ հնարավոր է:

Գազի սակագինը կբարձրացնի, բայց կարող է փոխզիջումներ անել

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի կանխատեսումները նույնպես լավատեսական չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ գազի սակագինը Հայաստանում ամենայն հավանականությամբ կբարձրանա, բայց ռուսական կողմը կարող է որոշ փոխզիջումներ անել, օրինակ՝ համաձայնել, որ վճարումը ոչ թե դոլարով, այլ ռուբլով լինի, կամ ինչ-որ ժամանակով հետաձգել սակագնի բարձրացումը:

«Ես այստեղ ինչ-որ քաղաքական գործոններ չեմ տեսնում: Պարզապես «Գազպրոմի» դուստրը ուզում է փող աշխատել այս իրավիճակից: Կարծում եմ՝ նաև իր դերն է խաղում այն հանգամանքը, որ բոլորը պատրաստվում են ռեցեսիային և կանխիկացնում են իրենց ակտիվները, որպեսզի խուսափեն ռիսկերից, քանի որ պարզ է, որ սպառումը նվազելու է, ռեցեսիան անխուսափելի է, և հումքային բոլոր ընկերություններն էլ տուժելու են: Ռուսաստանյան նավթագործներն արդեն հասցրել են դա զգալ իրենց մաշկի վրա, բայց դա մի քիչ այլ պատմություն է: Թեև, ամեն դեպքում, գազի գինը միշտ էլ փոքր ուշացումով հետևում է նավթի գներին, և բոլորն ուղղակի նախապատրաստվում են դրան: Կարծում եմ՝ այդ պատճառով էլ մարդիկ արդեն հիմա փորձում են հայացք գցել դեպի ապագա, հասկանալ՝ ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո: Ի դեպ, ես չեմ բացառում, որ Մոսկվան կհամաձայնի անցում կատարելու ռուբլով հաշվարկ անելուն: Դա կարող է փոխզիջման ինչ-որ ձև լինել: Ես հավանական եմ համարում, որ Մոսկվան գնա այդ քայլին, քանի որ շուկան մեծ չէ, կորուստներն էլ մեծ չեն, և եթե հնարավոր լինի բարձրացնել սակագինը և անցնել ռուբլուն, ապա դա հարմար տարբերակ է Մոսկվայի համար: Իսկ Հայաստանը, միևնույն է, պարտվողի կարգավիճակում է հայտնվելու, բայց դա կօգնի թուլացնել հարվածը, որն, իմ կարծիքով, անխուսափելի է», – ասում է Դուբնովը:

Շուկայի օրենքներն ու Մոսկվայի «սրբազան կովը»

Եվ, այդուհանդերձ, հասկանալի չէ, թե ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը, եթե նավթի գներն ընկել են, իսկ գազի գինը կապված է նավթի գների հետ, և ինչո՞ւ պիտի հայ սպառողը վճարի «Գազպրոմի» տնտեսական կորուստների համար:

«Շուկան է այդպիսին», – հարցին պատասխանեց ռուսաստանցի մեկնաբանը, – «շուկայում բոլորը պատրաստվում են նրան, որ գները կընկնեն, և հարկավոր է ինչ-որ կերպ փոխհատուցել այդ կորուստները: Բոլորն էլ պատրաստվում են ռեցեսիային: Կարծում եմ՝ սա է լինելու ապագա հարաբերությունների բանաձևը, այդ իսկ պատճառով միանգամայն հնարավոր եմ համարում այն, որ Մոսկվան կհամաձայնի անցնելու ռուբլով հաշվարկին, բայց, այնուամենայնիվ, կբարձրացնի գազի գինը»:

Վադիմ Դուբնովը համաձայն չէ այն տեսակետին, որ սա ավելի շատ նման է վասալության, քան թե շուկայական հարաբերությունների. «Չեմ կարծում, թե սա վասալություն է: Սա տնտեսական տխուր իրականությունն է: Իհարկե, ամեն երկրի հետ առանձին բանակցություններ են լինում: Որտեղ վիճակն այդքան վատ չէ, այնտեղ գուցե բարձրացնեն գները: Եվրամիության երկրներում, որտեղ շատ հզոր դիմադրություն կա, այո՛, ստիպված են լինում զիջումներ անել: Առևտրի հարց է: Բայց այստեղ նաև այլ հանգամանք կա: «Գազպրոմը» Եվրամիության ոչ մի երկրում չի վերահսկում գազի ներքին համակարգը, իսկ Հայաստանում փաստացի վերահսկում է: Այլ հարց է, որ հարաբերությունների այս մոդելը ձևավորվել է նախկին ռեժիմի օրոք, բայց նոր իշխանություններին չի հաջողվում և կարծում եմ՝ չի էլ հաջողվի փոխել, քանի որ դա այն «սրբազան կովն» է, որը Մոսկվան ոչ ոքի չի տա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում