Հունիսի 15-ից հետո Ուկրաինա մուտք գործող անձինք կարող են երկշաբաթյա կարանտին չանցնել, եթե ժամանում են երկրներից, որտեղ ակտիվ վարակակիրների թիվը 100 հազարի բնակչի հաշվով 40-ից պակաս է, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Սահմանը հատելու միակ պայմանը կլինի կորոնավիրուսի բուժման և վերահսկման հետ կապված ծախսերի ապահովագրական պոլիսի առկայությունը:
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 30 հազար մարդ, մահացել է 870 մարդ, ապաքինվել է 13 հազար հիվանդ:









































