«Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր երկրի պրոբլեմներից մեկն այսօր այն է, որ ամեն մեկը իր գործը, իր պարտականությունը, իր ոլորտը, որտեղ ձախողումը ձախողման հետևից է արձանագրվում, թողած զբաղված է «Բարգավաճ Հայաստանով» կամ զբաղված են ֆեյսբուքում բնակվելով։ Տպավորություն է, թե իշխանությունն այլևս բնակվում է վիրտուալ տիրույթում և իրենք զբաղված են կամ լայվերով կամ զբաղված են ինչ-որ տատուսներ, քոմենթներ անելով։ «Բարգավաճ Հայաստանը» որևէ մեկին չի պատրաստվում ռեինկարնացիա անել, որևէ նախկինի կամ որևէ ներկայի, որևէ մեկին կլինիկական մահից չի պատրաստվում վերադարձնել քաղաքական դաշտ։ ԲՀԿ մեկ օրակարգ ունի՝սպասարկել ՀՀ քաղաքացու շահը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ ԲՀԿ-ն իրեն դիրքավորում է որպես հինգերորդ շարասյուն։







































