Էռնեստ Հեմինգուեյի նմանակների ավանդական մրցույթը կայացել է Քի Վեսթում, որի ժամանակ հաղթել է կենսաբժշկության 64-ամյա ինժեներ Մեթ Ջինեոն Ֆլորիդայից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ջինեոն մասնակցել է մրցույթին 12 անգամ: Ջինեոյին ընտրել են 120 մասնակիցներից:
Մրցույթը տեղի է ունեցել Սլոթի Ջո բարում, որի մշտական այցելուն էր Հեմինգուեյը, և անցկացվում է Հեմինգուեյի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ժամանակ: Այդ օրերին տեղի են ունենում նաև տարբեր գրական մրցույթներ: