Իրանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրելու համար Փարիզ ուղարկել ուկրաինական Boeing-ի սեւ արկղերը, հաղորդում է Reuters-ը:
Օդանավի թռիչքային ինքնագրիչների տեղափոխումը տեղի կունենա հետաքննության մեջ ներգրավված այլ երկրների համաձայնությամբ, հայտնում են աղբյուրները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ղեկավարությունը որոշել է խփված օդանավի սեւ արկղերն Ուկրաինա չուղարկել:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing 737-ը վթարի է ենթարկվել հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց: Արդյունքում զոհվել է 176 մարդ: Ավելի ուշ Իրանի իշխանությունները խոստովանեցին, որ իրանական ՀՕՊ ուժերը սխալմամբ են գնդակոծել ինքնաթիռը: