ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է երկրի ոստիկանության բարեփոխումների փաթեթ ներկայացնել՝ ոստիկանի ձեռքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո, Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքենանիի խոսքերն է հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Նախագահն անցած 10 օրերն անց է կացրել հանգիստ, ուշադիր աշխատելով օրենսդրական հարցերի վերաբերյալ առաջարկների շուրջ, որոնք բարձրացրել էին ցուցարարները ողջ երկրում», – ասել է Մաքենանին:
Ըստ խոսնակի, այս հարցի շուրջ նախագահի աշխատանքը «մոտ է վերջնական լրացմանը»: Այն առաջիկա օրերին կներկայացվի երկրի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: Այս ամենից հետո ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին։










































