Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վիրավորական է մեզ հինգերորդ շարասյան հետ համեմատելը. «Սասնա ծռերն» այս փուլում իշխանությունների հրաժարականը չի պահանջի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, վերջին օրերի ընթացքում տարբեր կենտրոններից հնչում են իշխանությունների հրաժարականի պահանջներ։ Նկատի ունեմ՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները։ Դուք ևս քննադատության եք ենթարկում այս իշխանություններին, ի՞նչ կարծիք ունեք նման պահանջների վերաբերյալ։

– Մենք «Ազգային ժողովրդավարական բևեռի» հռչակագրով հստակ մեր ճանապարհը նշել ենք, այն է՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձևավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որը իր հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագրով երկիրը դուրս կբերի այս ճգնաժամային վիճակից։ Մեր ասածն էապես տարբերվում է հինգերորդ շարասյան ներկայացուցիչների ասածից։ Նրանք, այո՛, երբեմն օգտագործում են մեր տերմինաբանությունը՝ խճճելու և ժողովրդին մոլորեցնելու համար, բայց իրենց ուզածը լրիվ այլ բան է, իրենք ռևանշի են ձգտում։ Իրենց ուզածն այն է, որ Հայաստանը տանեն գաղութացման,  իշխանության դիմաց Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը հանձնեն Կրեմլին։ Իրենք բացարձակապես հակառակ ու թշնամական վերաբերմունք ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Հենց դա նկատի ունենալով՝ մենք գործող իշխանությանն այսպիսի տարբերակ ենք ներկայացնում, որպեսզի խելքի գան ու դադարեցնեն իրենց թայֆայական մտածելակերպն ու ապիկար վարքագիծը, որը երկու տարի շարունակ դրսևորելով՝ քայքայեցին մեր պետությունն ու տնտեսությունը։ Վերջապես պետք է ուշքի գան ու վերջին շանսն օգտագործեն։ Եթե դա չանեն, ժողովուրդը բնականաբար պետք է համախմբվի ու իր խոսքն ասի։ Սա արդեն այլ վիճակ է, որի մասին այս պահին որևէ բան չենք կարող ասել։

– Այսինքն՝ հիշյալ ուժերի հետ որևէ տարբերակով համագործակցություն դուք չե՞ք պատկերացնում։

– Մեր նկատմամբ այդպիսի կասկածն անգամ վիրավորական է։

– Նաև կա տեսակետ, որ երբ երկրում կորոնավիրուսի հետևանքով այսպիսի իրավիճակ է առաջացել, իշխանությունների հրաժարականը պահանջելը, քննադատելը դավաճանություն է և տեղին չէ։ Ի՞նչ կարծիք ունեք նման տեսակետների վերաբերյալ։

Ընդհանրապես բոլոր այն քաղաքական ուժերը՝ հատկապես փտածները, որոնք երրորդ հանրապետությունը ներկայացնում են որպես իրապես ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն, մոլորեցնում են մեր ժողովրդին, կեղծիքն իրականության տեղ են մատուցում ու ստիպում են, որ մենք, ինքնախաբեության մեջ մնալով, եղած քվազիպետությամբ ու կիսագաղութային պետությամբ բավարարվենք ու այսպես էլ մնանք։ Դրանք, ըստ էության, Կրեմլի ագենտուրայի կամ կրեատուրայի տեսակետներ են։

Մենք կենսական կարիք ունենք օր առաջ սկսելու ազգային, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն կայացնելու գործընթացը։ Եթե պատերազմ է, ու հրամանատարությունը  ճակատամարտը ճակատամարտի հետևից տանուլ է տալիս, ուրեմն հրամանատարությունը պետք է փոխվի։ Այսինքն՝ այսպիսի տեսակետներ արտահայտելը իրականում ուղիղ հակասում է ազգային անվտանգության կենսական շահերին։ Բայց եթե խոսքը մեզ է վերաբերում, մենք այս պահին հրաժարականի պահանջ չենք ներկայացնում, քննադատում ենք ու էլ ավելի խիստ ենք քննադատելու, եթե այսօրվա իշխանությունը ուշքի չգա։ Եթե ասածս սահմանը, կարմիր գիծը հատվի, և էլի ուշքի չգան, բնականաբար արդեն պետք է ձեռնարկվեն քաղաքական գործընթացներ ժողովրդի իշխանությունը հաստատելու ուղղությամբ։ Այնպես որ, մեկը մյուսին չի հակասում։ Քանի դեռ կա հնարավորություն ձեռք մեկնելու՝ պետք է մեկնես։ Երբ արդեն սպառվի այդ հնարավորությունը, գիտես, որ ձեռքդ ոչ մի կերպ հնարավոր չէ, որ բռնեն՝ պետք է ինքնուրույն անես։ Ինքնուրույն ասելով նկատի ունեմ ժողովրդի հետ միասին, որովհետև եթե ժողովուրդը չի մասնակցում, տվյալ քաղաքական ուժը կամ համախումբը անելիք չի կարող ունենալ։

– Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ այդ բոլոր ուժերը, ձեր նշած հինգերորդ շարասյունը դուրս գան փողոց ու իշխանությունների հրաժարականը պահանջեն, դուք կկանգնե՞ք իշխանությունների կողքին։

– Մինչև հիմա իշխանությունների վարքագիծը եղել է կրավորական ու Հայաստանը գաղութացման տանող հինգերորդ շարասյանն անուղղակիորեն   օժանդակող։ Եթե այս վարքագիծը շարունակվի, ու հասնենք պետականության կորստի ռեալ վտանգի շեմին, երկուսին էլ պետք է հայտարարենք նույնը, որոնք պարզապես աթոռի  համար բզիկ-բզիկ են անում Հայաստանը։ Ու ըստ այդմ էլ  համապատասխան վարքագիծ կդրսևորենք նրանց նկատմամբ։ Որևէ իշխանություն չի կարող դիրքավորվել որպես սրբազան կողմ։ Ընդհանրապես կառավարությունն այն բանի համար է, որ իրացնի ազգային շահերը, կատարի իր բոլոր մյուս գործառութային պարտականությունները՝ մարդու բարեկեցություն, քաղաքացու իրավունքներն ապահովի։ Եթե չի կատարում ու, ընդհակառակը, պետությունը կործանող ուժերին կամ իր անուղղակի դիտավորությամբ, կամ հանցավոր անգործությամբ է օժանդակում, մենք կմոտենանք հենց այդ տեսակետից։ Այդպիսի իշխանությունը բնականաբար վերածվում է պետության ու ազգի հակառակորդի։ Իհարկե, այսօր դեռ այդ վիճակը չէ։ Դուք ինձ հարցրեցիք՝ տեսականորեն եթե այդպես լինի, ես էլ ասում եմ՝ եթե այդպես լինի, ապա ի՞նչ տարբերություն հինգերորդ շարասյան և այդպիսի վարքագիծ դրսևորող որևէ իշխանության միջև։ Կրկնում եմ՝ դեռ այդ վիճակը չէ։ Տեսնենք, թե ի վերջո խելքի կգա՞ այս իշխանությունը, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, շատ մեծ հույս չկա, որովհետև դա պայմանավորված է տվյալ քաղաքական թիմի արժեսկզբունքային համակարգով և իրենց կառավարման ու մարդկային որակով, այն փորձով, որ մենք  տեսել ենք։ Իրավիճակը մխիթարական չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում