Հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը 120 միլիոն դոլարով գնել է Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավի չորս տարբերակներից մեկը, հաղորդում է Sotheby’s Life-ը:
Ձեռք բերված նկարը միակն է չորսից, որը գտնվել է մասնավոր հավաքածուում:
Մունկի «Ճիչը» հայտնի է որպես «էքսպրեսիոնիզմի» խորհրդանիշ, բոլոր չորս կտավները ստեղծվել են նորվեգացի նկարչի կողմից 1893-1910 թվականներին:









































