ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է տնտեսության ու պետության զարգացման և կայացման հիմքը հանդիսացող ազատ տնտեսական մրցակցությունը, հավասար հնարավարությունների իրացումը։
Օլիգարխիան հակապետական, հակահասարկական սուբստանցիա է։
Օլիգարխիան պետության կենսագործունեությունը քայքայող համակարգաստեղծ քաղցկեղ է, որը ենթակա է հիմնահատակ ոչնչացման։
Թող որևէ մեկը չկասկածի՝ Հայաստանի պետականության, ինքնիշխանության համար մղվող պայքարի հերթական ալիքի թիրախը օլիգարխիան է՝ հայրենիքը անասնաբար խժռող և լափող։
Թող որևէ մեկը փորձի խուսափել ժողովրդի ցասումից։
Ու թող որևէ մեկը փորձի ոտնձգել պետության դեմ․․․
https://www.facebook.com/100000574215703/posts/3513467305349042/